X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

"Նրանք ասել են ավելի վատ բան՝ ինձ անվանել են հայ". Էրդողան


* 6-08-2014, 15:59 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1134 անգամ


"Նրանք ասել են ավելի վատ բան՝ ինձ անվանել են հայ". Էրդողան
Թուրքագետ, Ռուբեն Մելքոնյանը լեզվական սայթաքում չի համարում Թուրքիայի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ մեկնաբանվել է որպես ռասիստական հենց Թուրքիայում, քանի որ նա ասել է, որ «ավելի վատ՝ իրեն հայ են անվանել»:

Tert.am-ի հետ զրույցում թուրքագետն ասել է. «Նախ պետք է ասել, որ Թուրքիայում էթնիկ ինքնության կամ էթնիկ ծագման հարցը մեծ տեղ է զբաղեցնում քաղաքական ասպարեզում և արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքական գործիչները միմյանց վիրավորել են էթնիկ ծագման հիմքով: Այսինքն՝ անվանել են ոչ թուրք, և նաև դատական գործընթացներ են սկսվել այս հայտարարությունից հետո»:

«Ինչ վերաբերում է կոնկրետ Էրդողանին, նրա էթնիկ ծագումը բավականին խճճված է, և ես հիշում եմ՝ նախորդ ասուլիսներից մեկի ժամանակ նա՝ այցելելով Վրաստան հայտարարեց, որ իր արմատներն այդտեղից են և 18-րդ դարում իր նախնիները Բաթումի շրջանից տեղափոխվել են Օսմանյան կայսրություն: Սա հիմք տվեց շատերին մտածելու, որ նա ունի վրացական ծագում: Եվ նա ոչ միայն չժխտեց դա, այլ մի անգամ նույնիսկ հայտարարեց, որ հնարավոր է՝ նման ծագում ունենա: Բայց հենց Էրդողանն էր, որ առաջ քաշեց մի միտք, որ Թուրքիայում քաղաքացիները կարող են ունենալ երկու ինքնություն՝ վերին և ներքին ինքնություն: Վերին ինքնություն ունեցողները բոլորը թուրք են, իսկ ներքին ինքնությամբ կարող են լինել վրացի, քուրդ, արաբ, հայ»,–ասել է նա:


Անդրադառնալով բուն հայտարարությանը, նա կարծիք է հայտնել, որ դրանով Էրդողանը փորձում է որոշակի հանդուրժողականի դիմակ հագնել և խոսել, իբր, իր երկրում էթնիկ բոլոր ազգերի հավասարություն կա։ Այսինքն՝ նա սրանով շեշտում է, որ իր երկրում «հայ» անվանումը հավասարազոր է հայհոյանքի և վիրավորանքի:

«Եվ գաղտնիք չէ, որ մյուս թեկնածուն, որը ներկայացնում է քեմալականների և ազգայնականների կուսակցությունը, աչքի է ընկնում ազգայնամոլությամբ և Թուրքիայի տարածքում բնակվող այլ ժողովուրդների նկատմամբ խտրական վերաբերմունքով: Սա կարծում եմ՝ նախընտրական մի կողմից ռևերանս էր՝ ազգային փոքրամասնություններին, մյուս կողմից «մեսիջ» էր եվրոպական շրջանակներին, առ այն, որ նա մյուս թեկնածուից տարբերվում է նաև իր հանդուրժողականությամբ:

Ինչպես հաղորդում է թուրքական Today’s Zaman թերթը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը NTV հեռուստաալիքի «Թեկնածուներն են խոսում» հաղորդման ժամանակ ասել է. «Նրանք ինձ անվանել են վրացի: Ես ներողություն եմ խնդրում սրա համար, սակայն նրանք անգամ ասել են ավելի վատ բան. նրանք ինձ անվանել են հայ: Սակայն ես թուրք եմ, պապական ու հորական կողմից թուրք եմ»:

Էրդողանի այս հայտարարությունը մեծ վրդովմունք է առաջացրել երկրում, և նրան մեղադրել են ռասիզմի և ազգային փոքրամասնություններին, մասնավորապես Թուրքիայի հայ քաղաքացիներին վիրավորելու մեջ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (88)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS