X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուս փորձագետները ղարաբաղյան զարգացումների մասին. Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել


* 6-08-2014, 14:49 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1178 անգամ


Ռուս փորձագետները ղարաբաղյան զարգացումների մասին. Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել
PanARMENIAN.Net: Իրավիճակի թեժացումը ղարաբաղյան և ադրբեջանական ԶՈւ շփման գծում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին պայմանավորված է ոչ այնքան տարածաշրջանային, որքան գլոբալ գործոններով: Այդ մասին հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար ավագ գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

Փորձագետը նշել է, որ հարաբերությունների սրացում է նկատվում գլոբալ մակադակով՝ Ռուսաստանի և ԱՄՆ, ՆԱՏՕ-ի, ինչպես նաև ԵՄ միջև:

«Եվ պատճառն Ուկրաինան չէ, այլ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը, որն այն համոզման է եկել, որ ՌԴ դիրքորոշումն Իրաքի, Սիրիայի և այլնի մասին անընդունելի է ԱՄՆ համար»,-նշել է մասնագետը:

Ըստ նրա, «վերջ տալ Մոսկվայի ինքնուրույն քաղաքականությանը կարելի է միայն մեկուսացնելով նրան միջազգային ասպարեզում, տնտեսական պատժամիջոցներ կիրառելով ու ապակայունացնելով Ռուսաստանին սահմանակից տարածաշրջանները»:

«Իրավիճակն Ուկրաինայում և լարվածության աճը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հենց այդ համատեքստում են տեղի ունենում»,-ասել է Ալեքսանդր Կռիլովը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում «հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չկարողանա երաշխավորել Հայաստանի անվտանգությունն ու հեռանա տարածաշրջանից»:

«Եվ թեև նման հնարավորությունը չի կարելի բացառել, սակայն, ավելի հավանական է, որ Ռուսաստանը կպահպանի գլխավոր համաշխարհային խաղաղցողներից մեկի դերը և մեր արևմտյան գործընկերները ստիպված կլինեն առավել, քան նախկինում, հաշվի նստել նրա շահերի հետ: Այդ դեպքում լարվածությանը փոխարինելու կգա հերթական լիցքաթափումը: Իրադարձությունների նման ընթացքը կնպաստի նաև իրավիճակի կայունացմանը ղարաբաղյան հակամարտության գոտում և Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ»,-ամփոփել է Ալեքսանդր Կռիլովը, հայտնում է Panorama.am-ը:

Մինչդեռ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը կարծում է, որ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը պետք է զորքերը զորամասեր վերադարձնի:

Այն հարցին, թե որն է հակամարտության սրման պատճառը և կարող է արդյոք այն անդառնալի ընթացք ստանալ, դեսպանը հայտարարել է, որ կուզենար հավատալ, որ չպետք է որ այդպես լինի: «Բանն այն է, որ միջադեպերն այդ հակամարտությունում արդեն մի տեսակ սովորական են դարձել: Բանն այն է, որ 20 տարի առաջ պարտվելով ռազմական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարությունը փոխզիջումներ որոնելու փոխարեն, պայքարելով «օկուպացիայի» դեմ, ցավոք սրտի, քիչ չի անում ստատուս քվոն ամրապնդելու համար: Միջադեպերի շարքի առաջնային պատճառը հենց Բաքվի այս քաղաքականությունն է»:

Ըստ նրա, այնպիսի տպավորություն է, որ դեռ պահպանվում է այս հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիության վերաբերյալ միասնական մոտեցումը: «Ես նույնիսկ բարի նախանձով եմ լցվում, քանի որ ԵԱՀԿ ՄԽ գործող համանախագահները բավականին համահունչ են աշխատում, ինչն, անշուշտ, իմ ժամանակներում պակասում էր»,-ասել է Վլադիմիր Կազիմիրովը:

Անդրադառնալով օգոստոսի 8-9-ին կայանալիք նախագահների հանդիպմանը Սոչիում և նրան, թե կարող է դա արդյոք նպաստել, որ զորքերը վերադառնան զորամասեր, Վլադիմիր Կազիմիրովն ասել է. «Պետք է որ նպաստի: Ես կարծում եմ, որ դրանում է այս հանդիպման իմաստը: Այս իրավիճակում այդ խնդիրը հավանաբար առաջնային կլինի»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (88)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS