X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ողջ Ռուսաստանի տարածքում պահեստայինների հավաք է անցկացվում


* 1-08-2014, 13:35 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1469 անգամ


Ողջ Ռուսաստանի տարածքում պահեստայինների հավաք է անցկացվում
Tert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին բոլոր ռազմական շրջաններում պահեստայինների հավաքի մասին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Հիմնական ռազմական մասնագիտությունների գծով պատրաստումը տեղի կունենա երկու ամսվա ընթացքում՝ զորամասերում և ստորաբաժանումներում»,-հաղորդել է ռազմական գերատեսչությունը:

Նշված ռազմական մասնագիտությունների թվում են կապի, հրթիռային և հրետանային զորքերի, մոտոհրաձգային ստորաբաժանումների, ռազմածովային նավատորմի առափնյա ծառայության, երկաթուղային և ինժեներական ստորաբաժանումների, ինչպես նաև նյութատեխնիկական սպասարկման ստորաբաժանումների պահեստայինները:

Նրանք պետք է ծանոթանան նոր, արդիականացված զենքերին, ռազմական և հատուկ տեխնիկային: Ուսումնական վարժանքները տեղի են ունենալու նաև հրամանատարաշտաբային «Վոստոկ-2014» զորավարժությունների ընթացքում:

Հավաքների մասնակիցներն իրավունք են ունենալու ստանալ զինվորական կոչման և պաշտոնի համար դրամական վճարումներ, նրանց վճարվելու են նաև գործուղումային ծախսերը, տրամադրվելու է անվճար բուժօգնություն:

Պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ այդ միջոցառումը պլանավորվել էր դեռևս անցյալ նոյեմբերին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (76)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS