X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանի դեսպանությունը պատասխանում է ամերիկյանին


* 1-08-2014, 13:12 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1009 անգամ


Ռուսաստանի դեսպանությունը պատասխանում է ամերիկյանին
Civilnet.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հուլիսի 31-ին հաղորդագրություն է տարածել` արձագանքելով Երևանում ԱՄՆ դեսպանության հայտարարությանը, որում նախազգուշացվում էր Հայաստանի կառավարությանը և գործարարներին, որ «պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում ռիսկեր կառաջանան»:

Ռուսաստանի դեսպանության հայտարարությունում մասնավորապես ասված է. «Դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ հյուրընկալող երկրի իշխանություններին մատնացույց անել, թե ում հետ և ինչպես է պետք կապեր պահպանել՝ առավել ևս բառապաշարում ինքնիշխան պետության հասցեին օգտագործելով թույլ քողարկված սպառնալիքներ։ Ենթադրում ենք՝ Հայաստանի գործարար շրջանները նույնպես ի վիճակի են ինքնուրույն հասկանալ բիզնեսի վարման հարցերը և այլոց հուշարարությունների կարիքը չեն զգում։

Մտահոգություն ենք հայտնում ԱՄՆ-ի՝ Հայաստանի Հանրապետությունում ռուսական բիզնեսի աշխատանքը դժվարացնելու փորձերի կապակցությամբ։ Հայաստանի տարածքում ներկայացված ռուսական բոլոր ընկերությունները, ներառյալ՝ «ՎՏԲ Հայաստան» և «Առէկսիմբանկ» բանկերը, գտնվում են նրա իրավասության ներքո, գործում են այդ երկրի օրենսդրության շրջանակում, եկամուտ են ստանում և հարկեր են վճարում նույնպես Հայաստանում և ապահովում են բնակչության զգալի մասի զբաղվածությունը։ Ռուսական ընկերությունների հետ շփումը դադարեցնելու կոչերը ի չիք են դարձնում ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ կեղծավոր հայտարարությունները։ Այստեղ ԱՄՆ-ի գործողություններում միանգամայն հստակ նկատվում են նաև առևտրատնտեսական անբարեխիղճ մրցակցության ակնհայտ տարրեր»։

ԱՄՆ դեսպանության` ավելի վաղ տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր. «Ինչպես աշխարհի այլ երկրներում գործող ԱՄՆ դեսպանությունները, այնպես էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը վերջին պատժամիջոցների մասին տեղեկությունները փոխանցել է տեղի կառավարության ներկայացուցիչներին ու ընկերություններին»:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հուլիսի 29-ին հրապարակել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակը, որում ընդգրկվել էր «ՎՏԲ» բանկը։ Ավելի վաղ` հուլիսի 17-ին, պատժամիջոցների ցուցակում էր ներառվել «Գազպրոմ» բանկը, որին պատկանում է «Առէկսիմբանկը»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (77)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS