X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ժիրինովսկին բացատրել է, թե ինչու է ադրբեջանամետ դարձել


* 31-07-2014, 12:37 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1330 անգամ


Ժիրինովսկին բացատրել է, թե ինչու է ադրբեջանամետ դարձել
Tert.am: ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Россия для всех» պորտալին տված հարցազրույցում բացատրել է իր վերջին ելույթներից մեկի դրդապատճառը, որտեղ նա հպարտացել է Ադրբեջանի ձեռքբերումներով, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը:

Նա բացատրել է, թե ինչու է փոխել իր դիրքորոշումը, քանի որ նախկինում շատ կտրուկ և բացասական էր արտահայտվում Ադրբեջանի հասցեին:

«Ես հարցազրույցում համեմատել եմ Ուկրաինան և Ադրբեջանը: Կա Ուկրաինան, որի ղեկավարներն ամերիկամետ են և ռուսաֆոբ, պատերազմ է, զոհվել են հազարավոր անմեղ մարդիկ: Եվ կա Ադրբեջանը, որը ղեկավարում է Իլհամ Ալիևը: Մարդ, որի շնորհիվ երկիրը հաջողությունների է հասել, ծաղկել և զարգանում է: Ադրբեջանում ռուսաֆոբիա չկա, ոչ ոք չի փակում ռուսական դպրոցները, կա Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, ռուսական թատրոն և այլն: Խոսքն այն մասին էր, որ մենք չպետք է միայն վատը նկատենք հետխորհրդային տարածքում և պետք է ուշադրություն դարձնենք զարգացող երկրներին, որոնցից է Ադրբեջանը»,-ասել է նա:

Նա հերքել է, որ երբևէ ասել է, թե ադրբեջանցի ազգություն գոյություն չունի և դրական է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունները:

Գործիչը խոսել է նաև Մաքսային միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին, նշելով, որ դա պետք է որոշեն երկրի ղեկավարները:

«Ոչ ոք չի ճնշելու Ադրբեջանին: Սակայն մենք կարծում ենք, որ բոլոր երկրներին ձեռնտու է լինելու Մաքսային միությանն անդամակցումը: Տեսեք, թե ԵՄ-ին անդամակցումն ինչպես անդրադարձավ Բուլղարիայի, Լեհաստանի կամ Ռումինիայի վրա և համեմատեք, թե ինչպես էր խորհրդային շրջանում»,-ասել է Ժիրինովսկին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (223)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS