X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱՄՆ դեսպանություններն ամբողջ աշխարհում դադարեցրել են մուտքի արտոնագրերի տրամադրումը


* 30-07-2014, 18:21 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 863 անգամ


ԱՄՆ դեսպանություններն ամբողջ աշխարհում դադարեցրել են մուտքի արտոնագրերի տրամադրումը
PanARMENIAN.Net: ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ է արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել են մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում: Այս խնդիրը գլոբալ է և կախված չէ որևէ երկրից կամ մուտքի արտոնագրի կատեգորիայից: ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները ներողություն են հայցում և հայտարարում են, որ անձնագրերը մուտքի արտոնագրերի հետ կվերադարձվեն հենց որ նշված խնդիրը շտկվի: Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե որքան ժամանակ դա կարող է պահանջել:

Հայտատուները, որոնք հարցազրույցի են մասնակցել ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսությունում հուլիսի 21-ից հետո և ցանկանում են ժամանակավորապես վերադարձնել իրենց անձնագիրն առանց ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապվել հյուպատոսության կամ դեսպանության հետ, որտեղ նրանք դիմում են ներկայացրել վիզայի համար, էլեկտրոնային փոստով, նամակի թեմայում նշելով՝ Անձնագրի վերադարձ, իսկ նամակի տեքստում նշելով ամբողջական անունը, ծննդյան օրն ու տարեթիվը ինչպես նշված է անձնագրում և անձնագրի համարը:

Այն անձիք, որոնց ուղևորությունը շտապ է, կարող են կապվել դեսպանատան հետ կամ ԱՄՆ հյուպատոսության հետ բնակության վայրում էլեկտրոնային փոստով, նամակի թեմայում նշելով՝ Շտապ ուղևորություն, իսկ նամակում՝ ամբողջական անունը, ծննդյան օրն ու տարեթիվը ինչպես նշված է անձնագրում, անձնագրի համարն ու շտապ վիզա ստանալու ցանկության պատճառը: Հարկ է ուշադրություն դարձնել, որ միայն իրապես անհետաձգելի դեպքերը՝ հումանիտար բնույթի արտակարգ իրավիճակ, կյանքի ու մահու հարց, կարող են դիտարկվել որպես բացառիկ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS