X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սառը ցնցուղ Գեղամյանից. հայտարարությունը շփոթեցրել է ադրբեջանցիներին


* 29-06-2014, 17:39 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 2399 անգամ


Սառը ցնցուղ Գեղամյանից. հայտարարությունը շփոթեցրել է ադրբեջանցիներին
Armnewstv.am: Բաքվում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի երկրորդ օրը հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը պատասխանել է Իլհամ Ալիևի` նախօրեի ելույթին: Գեղամյանը խոսել է պատմությունը աղավաղելու և կեղծելու Ալիևի փորձերի մասին:

Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը Գեղամյանի հայտարարությունից ցնցվել է ու հայտարարել, որ Ադրբեջանի երիտասարդությունը երբեք չի ների գործող իշխանությանը, քանի որ այն թույլ է տվել ստեղծել հայկական պետություն ադրբեջանական պատմական հողերի` Երևանի հիման վրա: Ըստ ադրբեջանցի պաշտոնիայի՝ Ղարաբաղի իշխանությունը ոչ թե ժողովրդավարական է, այլ ահաբեկչական: Ի պատասխան Արտաշես Գեղամյանը բարձրացրել է Խոջալուի հարցը, ներկայացրել փաստեր:

Թե ինչ եղավ հետո, ու ինչպես իշխանությունն անցավ Հեյդար Ալիևին, ոչ ոքի համար գաղտնիք չէ: 57 երկրների պատգամավորների մոտ պատմական փաստի մասին հայտարարությունը շփոթեցրել է ադրբեջանցիներին, որոնք անմիջապես ընդհատել են Գեղամյանի ելույթը: Բայց ադրբեջանցիների համար տհաճ հարցեր են սկսել բարձրացնել եվրոպացի պատգամավորները: Նրանք մեկը մյուսի հետևից խոսել են Ադրբեջանում տիրող բռնությունների մասին, թվարկել քաղբանտարկյալների անուններ, կոչ արել ազատ արձակել նրանց: Ֆրանսիայի սենատի անդամ Ալան Ներին էլ բարձրացրել է ադրբեջանական սև ցուցակների հարցը ու դատապարտել Բաքվին, որը թույլ չի տվել իր գործընկերոջը այցելել Բաքու վեհաժողովին մասնակցելու համար, քանի որ նա եղել է Լեռնային Ղարաբաղում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (271)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS