X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շիրակի մարզպետարանի միջանցքում անախորժ վիճաբանություն է եղել. Tsayg.am


* 28-06-2014, 19:53 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 2079 անգամ


Շիրակի մարզպետարանի միջանցքում անախորժ վիճաբանություն է եղել. Tsayg.am
"Հրապարակ"-ի տեղեկացմամբ մի քանի օր առաջ Շիրակի մարզպետարանի շքամուտքի մոտ ձեռնամարտ է ծագել` ինչ-որ փողային հարցի պատճառով: Նույն աղբյուրի փոխանցմամբ զոհի դերում եղել է Այգաբացի համայնքապետ Սասուն Վանցյանը: Ըստ թերթի՝ նա եկել է մարզպետարան աշխատանքային հարցով, սակայն չի կարողացել բարեհաջող հեռանալ շենքից: Մուտքի մոտ նրան է մոտեցել աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանի վարորդը՝ Գրիգոր Մինասյանը, ծեծի ենթարկել համայնքապետին: Մարզի ղեկավարությունը հակված է գաղտնի պահել միջադեպի մանրամասները, գրում է "Հրապարակը": "Ազդարար" լրատվականի հարցմանն ի պատասխան Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանը նշել է, որ մարզպետարանի միջանցքում անախորժ միջադեպ եղել է, բայց ոչ ծեծկռտուք: Նա նաև հավելել է, որ կատարվածից հետո վարորդը և հողաշինության ու հողօգտագործման բաժնի պետ Սամվել Մինասյանն աշխատանքից ազատվել են: Խաչիկ Պողոսյանը շեշտել է, որ էթիկայի որևէ նորմի խախտում իրենց կառույցում լինել չի կարող, դրանք անընդունելի երևույթներ են, իսկ եթե նման դեպքեր լինեն, ապա մեղավորները կպատժվեն խստագույնս, խոսքն այսպես է եզրափակել աշխատակազմի ղեկավարը: "Ազդարար" լրատվականը փորձել է լսել նաև Այգաբացի համայնքապետի մեկնաբանությունը կատարվածի վերաբերյալ: Վերջինս սակայն նշել է, որ իր անվան շուրջ տարածված ամբողջ խոսակցությունն իմացել է "Հրապարակ" թերթից, հավելել, որ մոտ մեկ շաբաթ է ընդհանրապես մարզպետարան չի գնացել: Սասունիկ Վանեցյանի խոսքերով՝ այս պատմության մեջ անգամ 1 տոկոսի ճշմարտություն չկա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS