
Գյումրու նոր ավագանու քաղաքացիական նախաձեռնության անդամները հունիսի 30-ին անցկացրել են 7-րդ ժողովը: Օրակարգում քննարկվել է հանրային արձագանքների ընթացիկ զարգացումները, ներկայացվել են նախընտրական ծրագրի գլուխների վրա կատարված աշխատանքները: Նախաձեռնության անդամները հանդես են եկել քաղաքում հրատապ խնդիրների լուծման տարբերակների քննարկմամբ: Նոր ավագանու քաղաքացիական նախաձեռնության անդամները իրենց ծրագրում առանձնացրել են մշակույթ, հոգևոր կյանք և սպորտ բաժինները, քննարկել են նշված խնդիրների վերաբերյալ առկա բոլոր հարցերը: Քաղաքացիական նախաձեռնությանը ողջունել և առաջարկել են համագործակցել հասարակական կազմակերպությունները: Հավելենք, որ վերջիններիս իր համագործակցությունն է առաջարկել նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

+6°



































