X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ըստ Բաքվում Ֆրանսիայի դեսպանի, Օլանդը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կողմերին


* 31-05-2014, 18:40 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 962 անգամ


Ըստ Բաքվում Ֆրանսիայի դեսպանի, Օլանդը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կողմերին
PanARMENIAN.Net: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու այցելության հիմնական նպատակը Ադրբեջանի նախագահին նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն ներկայացնելն է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, դեսպանը նշել է, որ շատ լավ է ճանաչում նոր համանախագահին: «Մենք ծանոթացել ենք 20 տարի առաջ: Երբ ես դիվանագիտական աշխատանքի էի Չինաստանում, նա իմ տեղակալն էր: Հետո նա աշխատել է Մոսկվայում, դեսպան է եղել Տաջիկստանում ու Մոլդովայում: Ուստի նա լավ է ծանոթ հետխորհրդային երկրներին»,-ասել է Մոնյեն:

Ըստ դեսպանի, Ժակ Ֆորը կկատարի համանախագահի պարտականությունները մինչև հունիսի կեսը, իսկ մինչ այդ Պիեռ Անդրիեն կուղեկցի նրան այցերի ժամանակ:

Մոնյեն հավելել է, որ հրադադարի կնքումից 20 տարի անց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել. «Քանի որ խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև դրական է ազդում տարածաշրջանում կայունության ու անվտանգության վրա: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայում ընդունելու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ: Սակայն այդ առաջարկությունը նախ պետք է նախագահներն ընդունեն: Օլանդը կողմերին կոնկրետ առաջարկներ է ներկայացրել խաղաղությանը հասնելու համար, նախագահները կարող են դրանք քննարկել Ֆրանսիայում»:

Անդրադառնալով հրադադարի խախտումներին՝ դիվանագետը նշել է, որ հետևում է միջադեպերին մտահոգությամբ: «Բայց մենք հավատարիմ ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գաղափարին և ցանկանում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի երկու երկրները ապագայում ապրեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղ պայմաններում:

Այսօր՝ մայիսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ). Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Պիեռ Անդրիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան կարգավորմանն առանչվող հարցերի շուրջ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (226)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS