X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սեյրան Օհանյանը պարգևատրել է մայիսի 28-ի դիվերսիան հետ մղած զինծառայողներին


* 31-05-2014, 18:26 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 953 անգամ


Սեյրան Օհանյանը պարգևատրել է մայիսի 28-ի դիվերսիան հետ մղած զինծառայողներին
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է հոսպիտալ և հանդիպում է ունեցել մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ: Նախարարը լսել է նրանց, քաջալերել և հանդիպման ավարտին պարգևատրել գերատեսչական մեդալներով:

Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, և ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել էր առնվազն 2 զոհ և 1 վիրավոր, իսկ Պաշտպանության բանակը՝ մեկ կորուստ. հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել էր եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:


Tert.am


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (532)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS