X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լուիզիանայի Սենատը դատապարտել է հայերի ջարդերն Ադրբեջանում


* 30-05-2014, 14:31 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 888 անգամ


Լուիզիանայի Սենատը դատապարտել է հայերի ջարդերն Ադրբեջանում
PanARMENIAN.Net: ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով դատապարտվում են հայերի ջարդերն Ադրբեջանում և կոչ է արվում ԱՄՆ կառավարությանը ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի նա պատասխանատվության կանչի մեղավորներին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Արևմտյան ափի հանձնախումբը (ANCA-ER):

Բանաձևը ներկայացրել է սենատոր Էդվին Մյուրրեյը, որն անցյալ տարի եղավ ԼՂՀ անկախության ճանաչման նախաձեռնողը և կոչ արեց ԱՄՆ-ին սատարել այդ զարգացող ժողովրդավարական պետության ինքնորոշմանն ու անկախությանը:

166 բանաձևում ասվում է, որ Լուիզիանա նահանգի Սենատը «ցավակցում է և աջակցություն հայտնում զանգվածային սպանությունների ու վայրագությունների զոհերի ընտանիքներին, որոնք կատարվել են Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ: Սենատը կոչ է անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի վերջինս հրաժարվի պատմական փաստերը խեղաթյուրելուց»:

Ամերիկայի Հայկական խորհրդի (ACA) նախագահ Վազգեն Ղալթախչյանը նշել է, որ Լուիզիանայի Սենատն իր ձայնը բարձրացրեց հանուն ճշմարտության ու արդարության՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումներն Արցախի ու Բաքվի հայ բնակչության վրա: «Նմանատիպ բանաձևերը հատկապես կարևոր են այն պայմաններում, երբ Ալիևի ռեժիմը կանոնավոր կերպով խախտում է հրադադարի փխրուն ռեժիմը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Ղալթախչյանը: Իր հերթին ANCA-ER նախագահ Սթիվ Մեսրոբյանը ողջունել է բանաձևի ընդունումն ու հայտարարել. «Լուիզիանայի ու ամբողջ Ամերիկայի հայերը երախտապարտ են սենատոր Մյուրեյին ու նահանգի Սենատին իրենց դիրքորոշման համար»:

ԱՄՆ-ն ապաստան տվեց տասնյակ հազարավոր հայերի, որոնք փախստականներ դարձան Սումգայիթում (1988 թ.), Կիրովաբադում (1988 թ.) և Բաքվում (1990 թ.) հայկական ջարդերի, ինչպես նաև Ադրբեջանի այլ բնակավայրերում էթնիկ զտումների արդյունքում: Այդ ջարդերը հող նախապատրաստեցին Ադրբեջանի կողմից երկու տասնյակ տարի տևող ագրեսիայի համար, որի ընթացքում նա պարտվեց Լեռնային Ղարաբաղում, իսկ հիմա, օգտագործելով նավթային հարստությունը, սպառազինության հսկայական պաշարներ է կուտակում այդ տարածքում հազարամյակներ ի վեր ապրող քրիստոնյա ժողովրդի դեմ օգտագործելու համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (299)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS