X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանական սադրանքները լեգիտիմացվում են


* 26-05-2014, 17:45 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 906 անգամ


Ադրբեջանական սադրանքները լեգիտիմացվում են
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. "Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի նկատվող սրացումները ցույց են տալիս, որ մայիսի առաջին տասնօրյակում, Հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակի օրերին, արտերկրի վերլուծական ու քաղաքական շրջանակներից հնչող մեկնաբանություններն իրականում քիչ առնչություն ունեին այն վտանգավոր իրավիճակի հետ, ինչն իրականում առկա է տարածաշրջանում:

Բոլորը խոսում են հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին, միջնորդները ներկայացնում իրենց տեսլականը, հիշեցնում ու մեկնաբանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում դրված սկզբունքներն ու էլեմենտները, սակայն մեկ կարևոր գործոնի մասին կամ խոսվում է հպանցիկ կամ երկրորդական կարգավիճակ է տրվում:

Խոսքը առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված քայլերի կամ որ ավելի ճիշտ կլինի ասել` դրանց բացակայության մասին է:

Մայիսի առաջին տասնօրյակում, միջազգային հանրության` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերված ընդգծված ակտիվությանը հետևած «սահմանային ակտիվացումները» ցույց տվեցին, որ միջնորդների ուղերձները ոչ միայն չունեին զսպող գործառույթ, այլ ըստ էության, առաջնագծում նոր թափ հաղորդեցին ադրբեջանական գործողություններին:

Ադրբեջանն իրեն ուղղված մեսիջներն ընդունել է ի գիտություն, իսկ դա նշանակում է, որ սահմանագծին ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները կակտիվանան` դիվերսիոն գործողությունները կշարունակվեն, իսկ դիպուկահարն էլ, ամեն դեպքում, «անգործ» չեն մնա:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը միջնորդների` դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու ու շփման գծում տեղի ունեցող միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրման գաղափարը, վերջնականապես ուղարկել է «պատմության աղբարկղը»:

Միջնորդները հաճախ են օգտագործում «վստահության վերականգնման անհրաժեշտություն» ձևակերպումը, որը սակայն ադրբեջանական կողմից շարունակվող սադրանքների ու դրան միջազգային հանրության կողմից ոչ ադեկվատ արձագանքի պայմաններում արժեզրկվել է:

Ադրբեջանի նպատակը` «զոհ»-ի կարգավիճակով ներկայացնելու միջազգային հանրությանը, կարծես թե, տալիս է իր պտուղները, իսկ դա պաշտոնական Բաքվին հնարավորություն է տալիս լեգիտիմացնելու իր գործողություններն առաջնագծում:

Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ապավինի սեփական ուժերին` առաջնագծում առաջ քաշելով այնպիսի ինժեներական լուծումներ, որի պայմաններում հնարավոր կլինի արդյունավետ հետ մղել (կանխարգելել) հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերին:

Հակադիվերսիոն ու հակադիպուկահար միջոցառումների իրականացումն ու կատարելագործումը, ինչպես նաև` առաջնագիծը ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրումն անհրաժեշտություն է":


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (256)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS