X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թող բարի լինեին՝ գային, ներկա լինեին. Սուքիաս Ավետիսյան


* 30-04-2014, 14:41 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1226 անգամ


Թող բարի լինեին՝ գային, ներկա լինեին. Սուքիաս Ավետիսյան
Tert.am: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը բոլոր այն հրապարակային և ոչ հրապարակային կասկածներին, թե ինչքանով օբյեկտիվ է եղել բացառապես հանրապետականների կողմից բաղկացած ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կողմից ԱԺ նախագահի քվեարկության արդյունքների ամփոփումը, պատասխանում է մեկ նախադասությամբ: Այն է՝ թող բարի լինեին՝ գային, ներկա լինեին:

Tert.am-ի հետ զրույցում Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց. «Մենք իրենց համար ստեղծել էինք և՛ հնարավորություններ, և՛ առաջարկ՝ մասնակցելու։ Բոյկոտեցին՝ մեկ: Երկու՝ Հրանտ Բագրատյանին ես մոտեցա՝ ասացի, որ եթե ուզում եք, կարող եք գալ, մասնակցել հաշվիչ հանձնաժողովի նիստին: Հիմա ե՞ս եմ մեղավոր, որ իրենք չգիտեն՝ ինչ են անում»:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Վահան Բաբայանն այսօր Facebook-ի իր էջում գրել էր, որ քվեարկել է Հրանտ Բագրատյանի օգտին: Tert.am-ի հետ զրույցում նման ակնարկներ է արել նաև ԲՀԿ կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը. նա արձանագրել է, որ ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները «մշակել է» 7 հանրապետական պատգամավոր, և դեռ հայտնի չէ՝ ի՞նչ է այնտեղ տեղի ունեցել։

Ի լրումն վերոնշյալի՝ ոչ պաշտոնապես ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, որ 11 ձայն են տվել Հրանտ Բագրատյանին:

Ի պատասխան այս դիտարկումների՝ Սուքիաս Ավետիսյանն ասել է. «Ինձ շատ քիչ է հետաքրքրում՝ իրենք ինչ են ասում: Ես հրապարակել եմ էն, ինչ եղել է քվեատուփում»:

«Փաստորեն, նրանք սու՞տ են խոսում» հարցին ի պատասխան էլ Սուքիաս Ավետիսյանը դրական պատասխան տվեց։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS