X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բաքվում ՌԴ դեսպան. Զուգահեռները Ղրիմի ու Ղարաբաղի միջև տեղին չեն


* 29-04-2014, 16:23 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1234 անգամ


Բաքվում ՌԴ դեսպան. Զուգահեռները Ղրիմի ու Ղարաբաղի միջև տեղին չեն
PanARMENIAN.Net: Զուգահեռները Ղրիմի ու Ղարաբաղի միջև անտեղի են: Այն ամենն, ինչ ասվել է այդ առիթով, արհեստական զուգահեռներ են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: «Այն, ինչ կատարվեց Ղրիմում, եզակի դեպք է, կապված Ուկրաինայի ներքին վիճակի հետ: Ղրիմը կատարվածը Կիևում համարեց պետական հեղաշրջում և չճանաչեց նոր իշխանությունների օրինականությունը: Ղրիմի խորհրդարանն որոշում կայացրեց անկախության մասին: Անցկացված հանրաքվեի արդյունքում բնակչության մեծ մասը քվեարկեց ՌԴ-ին միանալու օգտին: Հետևեց արձագանքը, և այդպիսով շտկվեց այն մեծ սխալը, որ կատարվել էր 1954 թվականին, երբ Ռուսաստանի պետական հողերը հանձնվել էին մեկ այլ պետության:

Ըստ նրա, Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային փաստաթղթերի շրջանակում: «Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա այնքան պարզ է, որ կրկնելու հարկ չկա: Լեռնային Ղարաբաղն առանձին խնդիր է, որը լուծում է պահանջում և մենք մասնակցում ենք այդ գործընթացին»,-ասել է Դորոխինը:

Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը՝ դեսպանն ասել է, որ բոլոր ենթադրություններն այդ կազմակերպությունում լարվածության վերաբերյալ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև դիմակայության համատեքստում, արդարացված չեն: «Հնարավոր է, դիվանագետներին ավելի հեշտ կլիներ աշխատել ավելի կայուն իրավիճակում, սակայն խումբն աշխատում է նախկին ռեժիմով և կատարում է իր առաքելությունը: Այդ կազմակերպության փլուզման վտանգ դեռ չկա: Կան նրա գործունեության տարբեր գնահատականներ, ոմանք այդ աշխատանքն արդյունավետ են համարում, մյուսները՝ ոչ, բայց այսօրվա դրությամբ դա խնդրի կարգավորման միակ ձևաչափն է: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հավատարիմ ենք ԵԱՀԿ ՄԽ հետ աշխատանքին և ամեն ինչ անում ենք, որպեսզի խմբի աշխատանքն արդյունավետ լինի ու օգնի կողմերին լուծում գտնել», -հայտարարել է դիվանագետը, հայտնում է «Նովոստի Ազերբայջան»-ը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (280)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS