X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրեց Գալուստ Սահակյանին


* 26-04-2014, 17:52 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 774 անգամ


ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրեց Գալուստ Սահակյանին
PanARMENIAN.Net: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն միաձայն առաջադրել է խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը։ Այս մասին ապրիլի 26-ին ՀՀԿ Գերագույն մարմնի ու Խորհրդի նիստերից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նախագահի առաջարկով քաղխորհուրդը Սահակյանի թեկնածության համար քվեարկել է միաձայն։ ՀՀԿ խոսնակը նաև տեղեկացրեց, որ Կառավարության անդամների հարց այս նիստին չի քննարկվել՝ հավելելով, որ ամբողջական կազմը կհայտարարվի մինչև մայիսի 3-ը։

«Գալուստ Սահակյանը խորհրդարանական աշխատանքի իր երկարամյա փորձով այս պահին կարող է լավագույնս ղեկավարել Հայաստանի օրենսդիր մարմինը, և սա միայն իմ կարծիքը չէ՝ նախագահն ու ՀՀԿ խորհուրդն էլ են այդպես մտածում»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ այսօր քննարկել են միայն Գալուստ Սահակյանի թեկնածությունը։

Ավելի վաղ խորհրդարանի նախագահի պաշտոնում շրջանառվում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը, ով ավելի ուշ հայտարարեց, որ չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (396)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS