X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բացատրություն են պահանջում Թուրքիայից` Սիրիայի հանդեպ դիրքորոշման վերաբերյալ


* 30-03-2014, 23:30 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1204 անգամ


Բացատրություն են պահանջում Թուրքիայից` Սիրիայի հանդեպ դիրքորոշման վերաբերյալ
Tert.am: Գերմանացի քաղաքական գործիչները կոչ են արել ՆԱՏՕ-ին՝ բացատրություններ պահանջել Թուրքիայից Սիրիայում պատերազմ հրահրելու հնարավոր մտադրությունների կապակցությամբ, գրում է Deutsche Welle-ն։

«Եթե հաստատվի, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսկապես դրա հետ կապ ունի, ապա նա մեր համար այլևս վստահելի գործընկեր չէ։ Այդ ժամանակ ՆԱՏՕ-ն՝ Գերմանիայի հետ համատեղ, կրկին պետք է մտածի Սիրիայի հետ սահմանին իրականացվող առաքելության իմաստի մասին»,- հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռեյներ Առնոլդը։

Մեկ այլ պատգամավոր Օմիդ Նուրիպուրն ընդգծել է, որ «բացարձակ աբսուրդային է համարում այն, որ Գերմանիայի Զինված ուժերի զինվորներն են պահպանում Թուրքիայի սահմանը, այն դեպքում, երբ թուրքական կառավարությունը գաղտնի պատրաստվում է գնդակոծել իր իսկ տարածքը»։

Մինևույն ժամանակ Քրիստոնեական-դեմոկրատական միության փոխնախագահ Անդրեաս Շոկենհոֆը կարծում է, որ «չի կարելի այնպիսի պահվածք ունենալ, իբրև թե դա եղել են թուրքական կառավարության պաշտոնական գործողությունները»։ Հակառակ դեպքում, էլեկտրոնային ԶԼՄ-ները հետագայում էլ կարող են հեշտությամբ ձևացնել նոր սադրանք, փոխանցում է dpa պարբերականը։

Գերմանացի քաղաքական գործիչների նման արձագանքի պատճառը YouTube կայքում տեղադրված հոլովակն է, որում վարչապետ Էրդողանը արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն առաջարկում է խորհրդակցել Թուրքիայի ուժային կառույցների ղեկավարների հետ այն հարցի շուրջ, թե ինչպես ստեղծել հիմքեր Սիրիայում իսլամիստների վրա ռազմական հարձակման համար։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (324)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS