X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հանդիպում Գյումրու քաղաքապետի մոտ


* 25-03-2014, 15:15 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1018 անգամ


Հանդիպում Գյումրու քաղաքապետի մոտ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարտի 25-ին հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցիչներ` ավագ բանկիր Կաթրինա Բջորլին Հանսենի և երևանյան մասնաճյուղի գլխավոր բանկիր Անժելա Սաքսի հետ: Սա Բանկի ներկայացուցիչների հետ կայացած երկրորդ հանդիպումն էր: 2013 թվականին առաջին հանդիպման ժամանակ քաղաքապետը բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարկ Դեյվիսի հետ ձեռք էր բերել պայմանավորվածություն` ուսումնասիրել համագործակցային ծրագրերի համար առավել նպատակահարմար ուղղությունները: Այս հանդիպմանը որպես գերակա ուղղություններ Սամվել Բալասանյանը նշել է ճանապարհաշինությունը, արտաքին լուսավորությունը և կանաչապատումը: Քաղաքապետը ներկայացրել է մոտավոր հաշվարկներ վերոնշյալ ոլորտներում անհրաժեշտ ներդրումների համար, որոնք հետագայում ուսումնասիրվելու են նաև բանկի մասնագետների կողմից: Ըստ Սամվել Բալասանյանի, միայն երկրորդական փողոցների առաջնային վերանորոգման համար անհրաժեշտ է մոտավորապես 15 մլն դոլարի ներդրում: Քաղաքի արտաքին լուսավորության ապահովման նպատակով շուրջ 10 հազար հատ խնայողական լամպ ներկրելու համար կպահանջվի 3 մլն դոլար: Առաջարկվել է նաև բանկի վարկային ծրագրով լուծել Գյումրու կանաչապատ տարածքներում ոռոգման համակարգերի հիմնման խնդիրը: Որպես գերխնդիր` քաղաքի համար մնում է նաև աղբի վերամշակումը: Հանդիպման վերջում հյուրերն ընդգծել են, որ պատրաստակամ են աշխատանքներ տանել ուղևորափոխադրումների և ճանապարհաշինության ուղղություններով, որն իր մեջ ներառելու է նաև լուսավորությունը: Սակայն առավել գործնական քայլեր կարվեն միայն համապատասխան ուսումնասիրությունից և մասնագիտակա եզրակացությունից հետո: Դիտեք տեսանյութը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (68)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS