X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ–ում մարդկանց եկամուտները կնվազեն, աղքատությունը, գործազրկությունը կաճի. ՌԴ նոր օրենքի մասին


* 19-02-2014, 12:43 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 574 անգամ


ՀՀ–ում մարդկանց եկամուտները կնվազեն, աղքատությունը, գործազրկությունը կաճի. ՌԴ նոր օրենքի մասին
Tert.am: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ այսօր Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիր է Ռուսաստանում միգրանտների մասին օրենքի փոփոխությամբ Ռուսաստանից սպասվելիք պոտենցիալ հայ միգրանտների հարցը: Ըստ նրա՝ այդ օրենքի հետևանքով Հայաստանում մարդկանց եկամուտները կնվազեն, իսկ աղքատների և գործազուրկների թիվը կմեծանա։

«Եթե նույնիսկ 100 000-ը Հայաստան վերադառնա, այդ զանգվածը զգալիորեն կազդի գործազրկության վրա, կնվազեն ընտանիքների եկամուտները, կբարձրանա աղքատության մակարդակը»,-այսօր կայացած ասուլիսին ասել է նա:

Վերջինս նշել է, որ այդքանով հանդերձ Կառավարության կողմից ճկուն մոտեցում այդ հարցում ինքն առայժմ չի տեսնում. բոլորը հանգիստ են, կարծես թե տիրապետում են իրավիճակին: Ըստ Գագիկ Մակարյանի՝ այդ հարցում ռուսական կողմից հայկական կողմի համար, կարծես, առանձնապես բացառություն չի սպասվում:

Անդրադառնալով Մաքսային միությանը՝ Գագիկ Մակարյանն ասել է. «Այդ հարցում ես շատ եմ դեմ բանակցությունների այդ ձևին: Ստացվում է, որ Ռուսաստանը մեզ տվել է կոնսպեկտ, և այդ կոնսպեկտի վրա մենք աշխատում ենք: Բանակցությունների կուլտուրա կա, այդպես բանակցություններ չեն ստացվում, դա հարկադրանք է»:

Ապրանքների մաքսատուրքերի մասով Գագիկ Մակարյանն ասել է, որ ոչ թե ռուսական կողմը պետք է ցուցակ տա, այլ Հայաստանն էլ իր հերթին իր ցուցակները պետք է հրամցնի, որով կսահմանվի Հայաստանից արտահանվող ապրանքների գինը:

«Ռուսական կողմը վարպետորեն մշակել է ապրանքների ցուցակ, որն ակամայից առաջացնում է հարկադրական վիճակ: Ընդ որում, խոսակցություն չի գնում ապրանքների մրցունակության մասին»,-ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է տնտեսության մեջ զարգացնել մրցունակ ապրանքներ, բայց ստացվում է, որ Հայաստանը հարկադրված է վերցնել այն, ինչ տալիս են:

Նախորդ տնտեսական տարին Գագիկ Մակարյանը որակել էր անորոշության տարի, այսօր էլ հայտարարեց, որ այդ անորոշությունը կշարունակվի մինչև 2014թ.-ի առաջին կեսը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (224)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS