X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարչապետն արձագանքել է երկրորդ նախագահի քննադատությանը


* 31-12-2013, 14:12 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1107 անգամ


Վարչապետն արձագանքել է երկրորդ նախագահի քննադատությանը
Azatutyun.am: Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է Հայաստանի երկրորդ նախագահի՝ իր հասցեին հնչեցրած խիստ քննադատությանը՝ խոստանալով առանձին վերլուծությումբ անդրադառնալ դրան։

Ռոբերտ Քոչարյանը, իր ոչ պաշտոնական կայքէջում հրապարակված հարցազրույցում անդրադառնալով շինարարության ծավալների անկմանը, ներկայացրել էր անկման առնչությամբ իր բացատրությունը և ասել.-«Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»։

Ի պատասխան այս հարցազրույցի՝ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրել, որում շնորհավորել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ ասելով, որ դրանք մեծ խորհուրդ են պարունակում.- «Այն է, որ նոր տարի մենք պետք է մուտք գործենք վերանորոգված, ներելով և ներողամտություն հայցելով, հղելով միմյանց բարի մաղթանքներ և սեր: Օգտվելով առիթից ցանկանում եմ մաղթել պարոն Քոչարյանին անսահման բարություն, կամեցողություն, հանդուրժողականություն և սեր»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (181)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS