X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում առավելությունը Հայաստանինը կլինի


* 27-12-2013, 12:46 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 596 անգամ


Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում առավելությունը Հայաստանինը կլինի
Tert.am: Վիեննայում նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունները Ղարաբաղյան հարցով միջնորդները հաջողված որակեցին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը յուրօրինակ ձևով է «շնորհավորել» հակամարտող կողմերի ամանորյա տոները, գրում է Независимая газета-ն։

Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Բռնության հետագա կիրառումն անընդունելի է»,-հիշեցնելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հարգեն ստանձնած պարտավորությունները և հրադադարի ռեժիմը։

Ջեյմս Ուորլիքի գրառումը կարելի է համարել Մինսկի խմբի պաշտոնական հայտարարության լրացումը, որն Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո արել էին համանախագահները։

Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին՝ ՄԽ ՌԴ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին, նաև նրանց ամերիկացի գործընկերոջն այցի ընթացքում ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Բաքվում և Երևանում դիվանագետները նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ քննարկել էին հակամարտության կարգավորման խնդիրը։

Համատեղ հայտարարության մեջ նրանք գոհունակություն էին հայտնել, որ առաջնորդները պատրաստ են հետևել պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում՝ հրաժարվել ուժի կիրառումից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։

ՄԽ համանախագահները փաստաթղթում վճռականություն էին հայտնել շարունակել բանակցությունները 2014թ.-ի հունվարին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (243)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS