X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պռոշյանի գյուղապետի սպանության համար կասկածվողը ազատ է արձակվել


* 25-12-2013, 16:59 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 679 անգամ


Պռոշյանի գյուղապետի սպանության համար կասկածվողը ազատ է արձակվել
Pastinfo.am: Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալն այսօր կեսօրին ազատ է արձակվել կալանավայրից:

Նորայր Նորիկյանը նշել է, որ նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ, Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը փոխվել է` գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը առնչություն ունենալու հիմքերի չհաստատվելու հիմնավորմամբ:

Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կկիրառվի արդյոք այլ խափանման միջոց, թե նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, փաստաբանն առայժմ հստակ պատկերացում չուներ:

Հիշեցնենք ապրիլի 2-ի վաղ առավոտյան Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի վրա կրակել էին, ինչի հետևանքով հենց գյուղապետարանի շենքի դիմաց նա մահացել էր: ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ապրիլի 3-ին հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննական մարմինը գյուղապետի սպանության կասկածանքով՝ նույն օրը ձերբակալել, ապա նաև կալանավորել էր Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանին: Հետագայում կալանքի ժամկետները մի քանի անգամ երկարացվել են, իսկ Արայիկ Պետրոսյանի փաստաբանների վերաքննիչ բողոքները` մերժվել:

Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կիրառված կալանքի վերաբերյալ վերջին որոշումը դատարանը կայացրել էր նոյեմբերի 18-ին` 2 ամիս ժամկետով: Սահմանված ժամկետն ավարտվում էր հունվարի 18-ին:

Հիշեցնենք, երեկ ՀՀ ԳԴ հայտարարություն էր տարածել որում հայտնում էր, որ դեռևս նոյեմբերին ձևավորվել է օպերատիվ-քննչական նոր խումբ, որի աշխատանքի արդյունքում դատախազությունը հասարակությանը խոստանում է պարզել և մերկացնել հանցագործություն կատարած բոլոր անձանց:



Հեղինակ՝ Նելլի Դանիելյան


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (214)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS