X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արցախը պետք է նպաստի, որ Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն լինի


* 25-12-2013, 16:32 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 766 անգամ


Արցախը պետք է նպաստի, որ Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն լինի
Lragir.am: Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ Մաքսային միությունը ապագա ունենալ չի կարող: Այս մասին նա ասել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանին ստիպելով արագ անդամակցել Մաքսային միությանը, հույս ունի ներքին քննարկումներում դաշնակից ունենալ ընդդեմ Բելառուսի և Ղազախստանի: Ռուսաստանը, ըստ նրա, շատ լավ հասկանում է, որ Հայաստանում ծավալվելու են ինքիշխանությունը պաշտպանող և Ռուսաստանի կայսերապետական քաղաքականության դեմ գործընթացներ, ինչը կարող է բավական լուրջ քաղաքական գործոն դառնալ և շտապում է օգտագործել ժամանակն այդ գործընթացը մինչև մայիսի 1-ը ավարտելու համար:
Նա նշել է, որ այսօր շատ վատ վիճակում է հայտնվել նաև Արցախը, այն նույնպես ռուսական կայսրության կազմում է հայտնվել, այն նույն կարգավիճակում, որ կար մինչև արցախյան շարժումը սկսվելը՝ 87-88 թթ: Շահնազարյանն ասել է, որ Արցախում կան մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, որ Հայաստանի անվտանգության երաշխավոր կարող է լինել միայն Հայաստանը: Բանախոսի դիտարկմամբ՝ «հիմա մենք պետք է պաշտպանենք Հայաստանը, մեր պետականությունը և իշխանությունը, և մենք այստեղ Արցախի օգնության կարիքն ունենք: Հասել է այն պահը, որ Արցախը պետք է նաև նպաստի, որ Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան պետություն, ինչը բխում է Արցախի անվտանգության շահերից»:
Այնուամենայնիվ, Դավիթ Շահնազարյանը նշել է, որ այսօր թե Բելառուսը, թե Ղազախստանը շատ ավելի ինքնիշխան են, քան Հայաստանը:
«Այս համակարգն է մեր մեր պետության և ազգային անվտանգության մեծագույն սպառանալիքը»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS