X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բանակը` 2013 թվականին


* 25-12-2013, 16:04 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 777 անգամ


Բանակը` 2013 թվականին
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. "ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելու, Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի ու սահմանագծին տեղի ունեցող ակտիվության պայմաններում, բանակում տեղի ունեցող պրոցեսները առավել կարևոր և ընդգծված կարգավիճակ են ստանում:

Ամփոփ անդրադարձ կատարենք ընթացիկ տարում բանակում տեղի ունեցած կարևորագույն գործընթացներին:

1. Թերևս ՊՆ-ի կողմից իրականացված կարևորագույն փոփոխություններից մեկը, որը կյանքի կոչվեց ընթացիկ զորակոչի շրջանակներում, Գլխավոր հավաքակայանից, զորակոչիկների վիճակահանությամբ բաշխման գործընթացն է: Ընդ որում` ամեն ինչ արվել էր այդ գործընթացը առավելագույնս թափանցիկ անցկացնելու համար: Զորակոչիկները խումբ- խումբ մտնում են վիճակահանության սենյակ, որտեղ նրանց ընտանիքների ներկայացուցիչների աչքի առաջ, տեղի էր ունենում այդ պրոցեսը: Յուրաքանչյուրը թափանցիկ տուփից հանում էր ծալված թուղթ, որի մեջ գրված էր այն զորամասի համարը, որտեղ ծառայություն էր իրականացնելու վերոնշյալ զինծառայողը: Եթե հատուկ հանձնաժողովը, հաշվի առնելով նորակոչիկի մասնագիտական գիտելիքները, որոշում է ընդունում վերջինիս տեղափոխել ուսումնական զորամաս, ապա զորակոչիկը իր ընտրած զորամասը մեկնում է ուսումնական զորամասից հետո: Առանձին տուփ հատկացված է արտոնություններ ունեցող զորակոչիկների համար (օրինակ` երկկողմանի ծնողազուրկների դեպքում): Երրորդ տուփը նախատեսված է մասնագիտական պատրաստություն անցած նորակոչիկների համար (վարորդներ, մեխանիկներ և այլն): Այս քայլի նպատակն է` առավելագույն թափանցիկ դարձնել զինծառայողների` զորամասեր տեղաբաշխելու գործընթացը` նվազագույնին հասցնելու կոռուպցիոն ռիսկերը:

2. Հաշվի առնելով սահմանագծին, Ադրբեջանի կողմից հաճախակի թույլ տրվող հրադադարի ռեժիմի խախտումները, որը հիմնականում դրսևորվում է դիվերսիոն գործողությունների, դիպուկահարների ակտիվության կամ ուղղակի ակտիվ կրակահերթերի ձևով (այդ թվում` բնակավայրերի ուղղությամբ), ՊՆ-ն ձեռնամուխ է եղել առաջնագծում ակտիվ ինժեներական աշխատանքների իրականացմամբ (ելնելով գաղտնիության սկզբունքներից դետալային ձևով այդ քայլերը չեն թվարկվում): Իրականացվել են հակադիպուկահարային, հակադիվերսիոն միջոցառումներ, մեծ աշխատանքներ են իրականացվել զինծառայողների` խրամուղում, գետնատնակում ու առհասարակ մարտական հենակետերում գտնվելու ժամանակահատվածում, անվտանգության պահպանման համար: Եթե զինծառայողները չխախտեն համապատասխան անվտանգության կանոնները, որոնք մինչև մարտական դիրքեր մտնելը, պարտադիր ուսումնական ծրագրով ուսուցվում է, ապա հակառակորդի կողմից խոցելիության հավանականությունը կտրուկ նվազեցվել է (գրեթե 0-ի հասցվել):

3. Մարտական դիրքերում վերանայվել է զինծառայողների մարտական հերթապահություն կրելու գրաֆիկը, անձնակազմը ավելացվել է, ինչը հնարավորություն է տվել, ավելացնել զինծառայողների հանգիստը, մարտական հերթապահությունը դարձնելով առավել արդյունավետ: Հատուկ ուշադրություն է դարձվում մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների` մարտական հենակետերում հերթափոխ իրականացնելու գործընթացին: Անվտանգության տեսանկյունից, ՊՆ-ն վերանայել է սահմանագծի մերձակայքով անցնող այն ճանապարհները, որը տեսանելի է հակառակորդի կողմից, աշխատանքներ է տարվում առավել անվտանգ ճանապարհների վերակառուցման ու կառուցման համար, ընդ որում` խոսքը ոչ միայն առաջնագիծ, այլ բնակավայրերը միմյանց կապող ճանապարհների մասին է:

4. Բարելավվել է զորամասերի ու մարտական հենակետերի սոցիալ-կենցաղային պայմանները, ինչն առավել լավ պայմաններ է ստեղծում զինծառայողների սննդի, հանգստի, ազատ ժամանակի անցկացման համար:

5. Աշխատանքներ է տարվել հատկապես առաջին կարգի զորամասերի ենթակառուցվածքների զարգացման, սպայական անձնակազմի համար նախատեսված ժամանակավոր ու հիմնական կացարանների կառուցման համար:

6. Ընթացիկ տարում էապես ավելացվել է զորացրումից հետո, զինծառայողներին` բուհ-երում տրվող լրացուցիչ անվճար տեղերը, ինչը հնարավորություն է տալիս նախկին զինծառայողներին արտոնյալ պայմաններով ընդունվել ու անվճար սովորել Բարձրագույն ուսումնական հաստատություններում:

7. Մտահոգիչ է մնում բանակում միջանձնային հարաբերությունների պատճառով կորուստների խնդիրը, ինչի նպատակով ՊՆ ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հատկապես զորամասի վաշտային օղակին, քանզի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնդիրը հիմնականում այդ օղակում է լինում: Հատուկ ուշադրություն է դարձվում վաշտի հրամանատարի ընտրության հարցին: Մեկ կարևոր հանգամանք ևս. կարգապահության բարձրացման ու ամրապնդման հարցում կարևորագույն դերը զինվորական ծառայության ընթացքում պատկանում է սպաներին, սակայն չպետք է մոռանալ, որ սպաները շուրջօրյա ծառայություն են կրում, որպես մարդ զերծ չեն թերություններից ու կարող են բացթողումներ ունենալ: Այստեղ խնդիրը այդ բաղթողումներն ու թերությունները նվազագույնին հասցնելն է:

8. ՊՆ-ն ընթացիկ տարում ակտիվացրել է աշխատանքները կրթական հաստատությունների ու հատկապես դպրոցների հետ: ՊՆ-ն որպես կանխարգելիչ աշխատանք փողոցային բարքերի դեմ պայքարի ծրագիր է սկսել, որոնք իրականացվում են կրթական հաստատություններում և հատկապես դպրոցներում: Նպատակը` փողոցային բարքերի բանակ մուտք գործման կանխարգելումն է: Սրա շրջանակներում, ոչ միայն համապատասխան որակավորման կուրսեր են անցնում դպրոցներում աշխատող զինղեկները, այլ առհասարակ ուսուցչական կազմը, որի նպատակը տղաների ռազմահայրենասիրական դաստիարկությունն է ու բարոյահոգեբանական առումով զինվորական ծառայության նախապատրաստումը: Ի դեպ, նախարարի նոր ուղերձում ամրագրված կարգախոսներից է. Մեր բանակը` մեր տունն է, մեր ամրոցն է, մեր ամրոցում` մեր օրենքներով: Ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրը, կարևոր չէ թե քաղաքացիական կյանքում ինչ ձևով է ապրել, պարտավոր է բանակում առաջնորդվել բանակի կանոններով ու դրվածքով:

9. Կարևորագույն հարցերից է` պայմանագրային զինծառայության ինստիտուտի լիարժեք կայացումը: Այս համատեքստում, կարևորվում է սերժանտական կազմի համալրումը, որոնք պայմանագրային հիմքունքներով ծառայություն անցնելով ԶՈՒ-ում, նշանակվում են դասակի հրամանատարի տեղակալ, ինչը որպես օղակ, ուժեղացնում է նաև դասակները: Ընթացիկ տարում ավելացել են այն մարտական հենակետերը, որտեղ մարտական հերթապահություն անցնում են պայմանագրային, փորձառու զինծառայողները: Պայմանագրային գումարտակներն անընդհատ համալրվում են, ինչը հնարավորություն է տալիս փորձառու պայմանագրայինների ներգրավվմամբ առավել ամրապնդել իրավիճակն առաջնային գծում:

10. Սպառազինության ներկրումն ու բանակը արդիական զինատեսակներով համալրումը շարունակական գործընթաց է, ինչն ակտիվ է եղել այս տարի, առավել կարևոր է նաև Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի կողմից սպառազինության թողարկումը, ինչպես նաև, տեխնիկակական միջոցների` Հայաստանում վերանորոգման ու արդիականացման պրոցեսը":


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS