X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախկին ռազմագերին հիշում է՝ ադրբեջանցիները ստիպում էին հրաժարվել Հայաստան վերադառնալուց


* 19-12-2013, 15:37 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 618 անգամ


Նախկին ռազմագերին հիշում է՝ ադրբեջանցիները ստիպում էին հրաժարվել Հայաստան վերադառնալուց
Panarmenian.net: Շուրջ 4 ամիս է, ինչ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ադրբեջանում՝ գերության մեջ: Մինչ օրս հայտնի չէ, թե ինչ պայմաններում է նա հայտարարել, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք՝ գերադասելով կյանքի մյուս մասն ապրել երրորդ երկրում:
Հասկանալու համար, թե ինչպես են հայ գերիներին ստիպում ընտրել երրորդ երկրում ապրելու տարբերակը «Ժողովուրդը» զրուցել է 2003թ. Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինվոր Եղիա Հունանյանի հետ: Նա իր 2 ընկերների հետ 2 ամիս 20 օր գտնվել է գերության մեջ:
Եղիայի խոսքով՝ ադրբեջանցի գեներալներն իրենցից փորձել են պարզել, թե մենք որքան զինվոր ունենք, քանի զենք ու տանկ. «Երբ տեսնում էին, որ երեք զինվորներս խաբում ենք իրենց, տարբեր բաներ ասում, այդ ժամանակ դաժան ծեծում էին մեզ: Ձեռքների տակ ինչ ընկներ, դրանով խփում էին»:
Ըստ Եղիայի՝ ադրբեջացնիներն իրենց ստիպել են չվերադառնալ Հայաստան: «Կամ մնացեք Ադրբեջանում, կամ ընտրեք երրորդ երկիր ու էնտեղ ապրեք: Բայց Ռուսաստան չընտրեք»,- ասել են ազերիները, հայտնում է aysor.am-ը:
Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությունը, որի համաձայն ԻՆջիղուլյանը դիմել է իրեն երրորդ երկիր տեղափոծելու խնադրանքով: «Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,-ասել է նա:
Սեպտեմբերի 19-ին ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հանդիպմանը փոխնախարարը նշել էր, որ եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարքը չէ, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` ռազմագերուն փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով: Բայց այդ դիմումի մասին լուրերը ԿԽՄԿ գրասենյակը մինչ օրս չի հաստատել:
Լրատվականներից մեկը գրել էր, որ Հակոբի հորեղբոր որդին՝ Արման Ինջիղուլյանը, ասել է, թե Հակոբին տեղափոխում են երրորդ երկիր: PanARMENIAN.Net ին, սակայն, Արման Ինջիղուլյանն ասաց, որ նման բան չկա, ու դա միայն Հակոբի ցանկությունն է: Հարցին, թե արդյոք այդ ցանկության մասին նա գրել էր իրենց ստացած նամակում, Արմանն ասաց, որ ոչ՝ նամակում այդ մասին գրված չէր, բայց իրենց դա ասել են ԿԽՄԿ-ի աշխատակիցները:
Նշենք, որ նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած ՀՀ քաղաքացիներից ոչ մեկը չի ենթարկվել քրեական հետապնդման:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (181)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS