X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիան կարող է դրական ազդեցություն ունենալ` հեռու մնալով


* 18-12-2013, 19:32 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 572 անգամ


Թուրքիան կարող է դրական ազդեցություն ունենալ` հեռու մնալով
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. "ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի դերին և խաղաղ կարգավորման գործընթացի վրա հայ-թուրքական սահմանի բացման ազդեցությանը, ասել է. «Թե ինչ դեր կարող է ունենալ Թուրքիան հակամարտության կարգավորման մեջ իմ իրավասության մեջ չի մտնում: Սակայն ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր կատարել»:

Այն, որ պաշտոնական Անկարան ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում բացահայտ կողմնակալ դիրքորոշում է որդեգրել, հայտնի փաստ է, ինչն ակնառու ձևով արտահայտված է հայ-թուրքական սահմանի փակ լինելով: Նույնիսկ հարկ չկա հետադարձ հայացք գցելու 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակաշրջանին, երբ Թուրքիան ոչ միայն փակեց հայ-թուրքական սահմանը` անօրինական շրջափակման ենթարկելով Հայաստանը, այլև նույնիսկ մի պահ զորքեր կենտրոնացրեց հայ-թուրքական սահմանին:

Երբ ամերիկացի համանախագահը հայտարարում է, թե «ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր կատարել», չի նշանակում, որ Թուրքիան` որպես միջնորդ ներգրավվելու է բանակցություններին, կամ, ընդհանրապես, որ այս պահին օրակարգում է նրան` այս կամ այն ձևով ներգրավվելու հարցը:

Այնպես չէ, որ համանախագահներն այնքան միամիտ են և այդպիսի նուրբ հարցում կարող են «լեզվի սայթաքումներ» թույլ տալ:

Թուրքիան, իսկապես, կարող է դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, սակայն ոչ թե բանակցություններին միջամտելով կամ խաղաղ գործընթացի տրամաբանությանը հակասող մեկնաբանություններով, այլ առնվազն այս հարցին չմիջամտելով:

Եթե Թուրքիայում անկեղծ ցանկություն ունեն` բանակցություններին ինչ-որ ձևով նպաստելու հարցում, ապա որպես լարվածության լիցքաթափման միջոց կարող են ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը` սահմանների փակ լինելու խնդիրը չկապելով ԼՂ հիմնախնդրի բանակցություններին: Սակայն այսօր ունենք մի իրավիճակ, երբ «սրտացավության դրվագներ» արտահայտող Թուրքիան, չի վավերացնում հայ-թուրքական արձանագրությունները, ինչն առաջին քայլը կլիներ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում: Դրանից զատ, քաղաքական օրակարգում շարունակում է մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Հ.Գ. Մեկ հանգամանք ևս. դեկտեմբերի 2-ին, Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, ՌԴ նախագահը Գյումրիում հայտարարեց, թե Ռուսաստանը դեռ երկար է պատրաստվում մնալ Հարավային Կովկասում: ՌԴ նախագահն իր այդ հայտարարությամբ փորձեց զսպել Թուրքիայի ամբիցիաները` տարածաշրջանում ներգրավվածությունը մեծացնելու հարցում` հասկացնել տալով, որ առավելագույնն անելու է` տարածաշրջանում ուժերի հավասարևակշռության պահպանման ու Թուրքիային տարածաշրջանից հեռու պահելու հարցում":


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (228)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS