X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանը գիտակցաբար ընտրել է ՄՄ ուղին. Ալեքսանդր Գուսև


* 6-12-2013, 16:56 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 682 անգամ


Հայաստանը գիտակցաբար ընտրել է ՄՄ ուղին. Ալեքսանդր Գուսև
Armnewstv.am: Ինչ արդյունք արձանագրվեց և ով, ինչ ստացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցից հետո: Հարցերի պատասխանները ստանալու նպատակով կազմակերպվել էր հայ-ռուսական տեսակամուրջ` քաղաքագետների ու փորձագետների մասնակցությամբ: Ամենաշոշաելի ու տեսանելի ձեռքբերումն ըստ փորձագետների` 12 փաստաթղթերի ստորագրումն էր: Դրանք ընդգրկում են տնտեսականից մինչև ռազմատեխնիկական գործակցություն: Չեն շրջանցում էներգետիկայի ու նույնիսկ հումանիտար ոլորտները:

Հայ փորձագետները հատկապես կարևորեցին ռազմատեխնիկական, տնտեսական և էներգետիկ համաձայնությունները: Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետնապատկերին Հայաստանի համար գործակցության հիմնական երաշխիքը հենց համատեղ անվտանգության ապահովումն է:

Տնտեսական առումով ռուս փորձագետները կարևորեցին տնտեսական առավելությունները, որոնք ստանում է Հայաստանը: Մասնավորապես կարևորեցին գազի գնի կարգավորումը, ատոմակայանի անվտանգությունն ու հետագա հեռանկարները: Նախ կատարվելու են մեծածավալ ներդրումներ, չի բացառվում, առաջիկայում Հայաստանի շուկա կվերադառնա «Ռոսնեֆտ»-ը:

Ռուսաստանից հնչած տեսակետին, թե մեծ հաշվով հիմնականում սա շահավետ է Հայաստանի համար, իսկ Հայաստանը ոչինչ չի տալիս փոխարենը Ռուսաստանին, Մաքսային միության երկրներին, հայ փորձագետները պատասխանեցին:

Քաղաքագետ Արամ Սաֆարյանը նույնպես թարմացրեց ռուս փորձագետների հիշողությունը: Նկատեց, թե ինչ հնարավորություններ կարող է ստանալ Ռուսաստանը Հայաստանում որոշակի ներդրումներ կատարելու, հզոր ենթակառուցվածքներ ստեղծելու, աբխազական և հայ-իրանական երկաթգիծը վերագործարկելու դեպքում:

Հայ և ռուս փորձագետներն, ի վերջո, լեզու գտան: Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը ոչ միայն դարավոր բարեկամության, այլ նաև փոխադարձ շահերի արդյունք է: Եվ այս շահերը միակողմանի չեն: Դիտեք տեսանյութը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (324)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS