X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վլադիմիր Պուտինի պետական այցը ամփոփել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը


* 3-12-2013, 19:32 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 949 անգամ


Վլադիմիր Պուտինի պետական այցը ամփոփել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը
Armnewstv.am: Երկու բառ, որ հաստատում է` Պուտինի այցը միջպետական հարաբերությունների ամենաբարձր մակարդակին համապատասխան էր` և բովանդակությամբ, և ներկայացուցչական կազմով: Պետական այց` նշանակում է հարաբերությունների հատուկ կարգավիճակ: Արդյունքը` միանգամից 12 պայմանագրի ստորագրում: Մեկը մյուսից կարևոր:

Ռուսաստանը հայտարարեց` որոշ ապրանքատեսակների մաքսատուրքը հանում է: Զրոյացնում: Մարդիկ ոգևորվեցին: Վերջնական պարզաբանման կարիք կա` հիմա գազի գինը կիջնի՞, թե՞ ոչ:

Վիգեն Սարգսյանը բացատրում է, թե որն է առավելությունը: Սկզբում պայմանագրում ֆիքսված գինը 30 տոկոս բարձր էր` 270 դոլար: Վերջին բարձրացման ժամանակ 189 դոլարի վրա կանգ առան: Հիմա էլ արձանագրվում է` 5 տարի այդպես էլ կմնա: Այս պայմանագիրը չստորագրվեր, գինը կարող էր նորից փոխվել:

Վիգեն Սարգսյանը հիշեցնում է` կառավարությունն ամեն անգամ ճանապարհ է որոնել, թանկացումն ինչպես փոխհատուցի, որ սպառողի շահերին չհարվածի: ՀայՌուսգազարդում կառավարության 20 տոկոս մանսաբաժնի վաճառքը դրա հետ ուղիղ կապ ունի:

Գազի գինն արդեն կայուն է ու կանխատեսելի, նավթամթերքն էլ հետ չի մնում: Այս դեպքում էլ փոփոխությունը սպառողի օգտին է: Պայմանագրով նավթամթերքն էժանանում է, և Հայստանում շուկաների փոփոխությունն էլ չեն բացառում: Իսկ թե երկաթուղային հաղորդակցությունն էլ վերականգնվի, պատկերը լիովին կփոխվի: Պուտինը հենց դա է շեշտել:

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարացվի: Համատեղ աշխատանքների պայմանավորվածություն արդեն կա: Մնում է ֆինանսական ճկուն մոդել գտնել, որ բյուջեն լրացուցիչ բեռ չզգա: Նաիրիտի ճակատագիրն էլ է հստակեցվում: Վիգեն Սարգսյանը տեղեկացնում է` Ռուսաստանում գործընկեր կա, որը պատրաստ է վերագործարկել Նաիրիտը և ոչ միայն հումք արտադրել, այլև վերջնական արտադրանք տալ` անվադողեր:

Կարևոր մյուս նորությունը` Վիգեն Սարգսյանը հայտարարում է` գուցե հասարակության համար աննկատ, բայց Հայաստանն ամբողջությամբ մարել է Ռուսաստանից վերցված 500 մլն դոլար վարկը: Հայաստանը դա վերցրել էր 2009-ի ճգնաժամին և օգտագործել նպատակային:

Տնտեսությունից դեպի անվտանգություն: Վլադիմիր Պուտինի այցն այդ առումով էլ կարևորվեց: Հայտարարվեց` ՀԱՊԿ անդամ Հայաստանը Ռուսաստանից զենք-զինամթերք կգնի ներքին գներով: Վերջին քայլը խորհրդարանինն է` այս քառօրյայում կվավերացնի համաձայնագիրը: Հայ գործընկերների առաջարկով 102-րդ ռազմաբազա այցելելու մեջ էլ հստակ ազդակ կա:

Արմնյուզը Նախագահի աշխատակազմի ղեկավարին ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարույթունը հիշեցրեց: Անդրեյ Ռազինսկին ռուս լրագրողներին ասել էր, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի ԼՂ դեմ, Գյումրիի ռազմաբազան կարող է ներգրավել զինված հակամարտության մեջ:

Դեպի Մաքսային միություն: Վիգեն Սարգսյանը չի բացառում, որ ճանապարհային քարտեզը հենց այս ամսվա վերջին էլ ստորագրվի: Դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում: Մինչ Գյումրիում և Երևանում նախագահները այս բոլոր պայմանավորվածությունների շուրջ էին բանակցում, փողոցում բողոքի ակցիաներ էին: Նախագահի աշխատակազմի ղեկավարը դա բնական է համարում: Հասարակությունը տոտալիտար չէ, ոչ էլ փակ է: Կարծիք արտահայտելն արգելված չէ:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (219)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS