X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սերժ Սարգսյան. Գյումրին դարձել է հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշ


* 2-12-2013, 16:38 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1051 անգամ


Սերժ Սարգսյան. Գյումրին դարձել է հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշ
Panorama.am: Քիչ առաջ Գյումրիում մեկնարկեց ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի` Հայաստան կատարած պետական այցի կապակցությամբ «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովը:

Համագումարին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին:

Նախագահի խոսքերով, Գյումրին դարձել է հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշը:

«1837թ.-ին հիմնադրվեց բերդը և քաղաք այցելեց կայսր Նիկոլայ Առաջինը ու քաղաքը վերանվանվեց Ալեքսանդրապոլ `
ի պատիվ կայսրուհի Ալեքսանդրայի»,-նշել է Ս.Սարգսյանը:

Նախագահը հիշեցրել է, որ այստեղ էր տեղակայված Ռուսաստանի ամենահռչկավոր 18-րդ դրագունյան գունդը, որում ծառայություն են անցել ապագա խորհդային մարշալ Սեմյոն Բուդյոնին և այլ նշանավոր անձինք:

Երկրի ղեկավարը նշել է, որ Գյումրիում է գտնվում ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաների պանթեոնը:

«Գյումրիում այս համագումարի անցկացումը ունի ևս մեկ խորհուրդ: Շուրջ 25 տարի առաջ ավերիչ երկրաշարժը մեծ վնասներ հասցրեց այս քաղաքին, զոհվեց ավելի քան 25.000 մարդ, ավիրվեց ենթակառուցվածքը»,-նշել է երկրի ղեկավարը:

Ս.Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնել բոլոր այն երկրներին և առաջին հերթին Ռուսաստանին, երկրաշարժի հետևանքերը հաղթահարելու գործում օգնության համար:

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (219)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS