X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

APA. Ադրբեջանական հակահայկական գիրքը կարող է անօրինական ճանաչվել


* 30-11-2013, 19:43 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1277 անգամ


APA. Ադրբեջանական հակահայկական գիրքը կարող է անօրինական ճանաչվել
Aravot.am: Կրասնոյարսկում Ադրբեջանում հրատարակված «Հայկական ահաբեկչություն» պատկերազարդ գիրքը կքննվի Կրասնոյարսկի կենտրոնական շրջանային դատարանում` պարզելու, թե արդյո՞ք այն պարունակում է «ծայրահեղական նյութեր»: Հայտնում է «ԱՊԱ» լրատվականը` հղում անելով «Ազերթաք»-ին:

Կրասնոյարսկի դատախազությունից հայտնել էին, որ գիրքը շրջանում տարածում են ադրբեջանական սփյուռքի անդամները:

Կրասնոյարսկի պետական մանկավարժական համալսարանի մասնագետները հոգելեզվաբանական հետազոտություն են անցկացրել և պարզել են, որ գրքում անջատ տեքստերը, նախաբանը, լուսանկարները և դրանց առնչվող մեկնաբանությունները միակողմանի նյութեր են, որոնք կարծիք են ձևավորում, թե գոյություն ունի հայկական ահաբեկչություն, որ հայերը՝ հանուն իրենց ազգության, սպանություններ են գործում ամբողջ աշխարհում: Հիմնվելով «ծայրահեղական գործունեության» դաշնային օրենքի վրա` Ռուսաստանի դատախազությունը գիրքը ճանաչել է «ծայրահեղական նյութեր» պարունակող և ուղարկել է դատարան` խնդրով, որ այն նույնպես անօրինական ճանաչի:

1992թ. Բաքվում հրատարակված «Հայկական ահաբեկչությունը» գրքի հեղինակներն են Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ Իսմաթ Գայիբովը և «Ազերինֆորմ» (այժմ` «Ազերթաք») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Ազադ Շարիֆովը: Նրանք երկուսն էլ մահացած են:

Պատրաստել է Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (99)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS