X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սամվել Բալասանյանը հյուրընկալել է Արթուր Գևորգյանին


* 29-11-2013, 15:23 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1616 անգամ


Սամվել Բալասանյանը հյուրընկալել է Արթուր Գևորգյանին
Նոյեմբերի 29-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին: Այցն եղել է աշխատանքային, որի ընթացքում խոսվել է ինչպես ձեռքբերումներից, անպես էլ առկա խնդիրներից: Արթուր Գևորգյանը բարձր է գնահատել Գյումրիում բռնցքամարտի նկատմամբ ունեցած մեծ ուշադրությունն ու պատասխանատուների հետևողականությունը: Միաժամանակ նշվել է, որ քաղաքի մարզադպրոցները ոչ բավարար պայմաններ են առաջարկում մարզիկներին: Մրցավարական անաչառության հետ կապված հարցերն ևս լուծումներ են պահանջում: Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ առաջիկայում լուրջ բարեփոխումներ են իրականացվելու: Դրանք նպաստելու են մարզիկների պատրաստվածության բարձրացմանն ու նրանց մղելու են նոր նվաճումների և հաղթանակների: Գյումրու քաղաքապետը հանդիսանալով նաև Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ընդգծել է, թե արվում է ամեն ինչ, որ հատկապես հեռանկարային համարվող մարզիկներն ապահովված լինեն անհրաժեշտ գույքով և մարզումների ընթացքը չխոչընդոտող պայմաններով: Կառուցվածքային առումով ճիշտ քաղաքականություն է վարվում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից,-ասել է Արթուր Գևորգայնն ու մանրամասնել, այն, որ ֆեդերացիայի կազմում ՀՀ տարբեր մարզերի ներկայացուցիչներ են ընդգրկված ապահովում է մարզերի հետ արդյունավետ աշխատանքի ցուցանիշի աճն ու բարձրացնում մրցունակությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (355)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS