X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լուկաշենկոն Թուրքիայից եկող սպառնալիքների մասին «չհիշեց»


* 30-10-2013, 16:27 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1306 անգամ


Լուկաշենկոն Թուրքիայից եկող սպառնալիքների մասին «չհիշեց»
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. "Երբ շրջանառության մեջ դրվեց Թուրքիայի՝ Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին տեղեկությունը, տարբեր կարծիքներ հնչեցին, սակայն մեկ բանի մասին այդպես էլ չխոսվեց: Օրեր առաջ, երբ Բելառուսի նախագահը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որպես խոչընդոտ մատնանշում էր ԼՂ հիմնախնդիրը (Ղազախստանի նախագահը ևս այս մասին ուղղակի և անուղղակի ձևով հայտարարել էր), Թուրքիայի մասով, այդպես էլ որևէ խնդիր «չհիշեց»:

Եթե Մաքսային միության անդամներն այդպես մտահոգված են ԼՂ հիմնախնդրով, ապա այդ դեպքում անհասկանալի է նրանց «անտեղյակությունը» հայ-թուրքական փակ սահմանի՝ անօրինական շրջափակման, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության ու Հայոց ցեղասպանության մասին:

Երբ Բելառուսի ու Ղազախստանի նախագահները խոսում են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ու այս հարցում Ադրբեջանին՝ որպես շահագրգիռ կողմ ներկայացնելու մասին, ապա Թուրքիայի հնարավոր անդամակցության դեպքում, առաջին հերթին, պարտավոր են հաշվի առնել պաշտոնական Երևանի կարծիքը:
Ի վերջո, Աստանան ու Մինսկը ռազմաքաղաքական դաշինքի, իսկ ամենայն հավանականությամբ, առաջիկայում նաև Մաքսային մեկ ընդհանուր տարածքի մեջ գտնվելով Հայաստանի հետ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարցերում պարտավոր են խորհրդակցել Հայաստանի հետ:

Ամեն դեպքում, Թուրքիայի և Ադրբեջանի հայտարարություններն ու քայլերը Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար սպառնալիքի ու անկայունության աղբյուր են, իսկ այս հանգամանքը, որպես որոշիչ գործոն, պետք է անպայման հաշվի առնվի":


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (99)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS