X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բերման են ենթարկվել պատգամավորի որդին և ազգականները


* 30-10-2013, 14:34 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 978 անգամ


Բերման են ենթարկվել պատգամավորի որդին և ազգականները
Shamshyan.com: Երեկ` հոկտեմբերի 29–ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի և նույն բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 4 անձի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձիք են, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ 20-ամյա Աշոտ Մանուկյանը, Երևան քաղաքի Բուդապեշտի փողոցի բնակիչ, 17-ամյա Ստանիսլավ Համբարձումյանը, Երևան քաղաքի Վերին Շենգավիթի բնակիչ, 21 ամյա Ռոբերտ Մասումյանը և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 25-ամյա Սամվել Հարությունյանը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանությունը օպերատիվ տվյալ էր ստացել, որ Աբովյան փողոցում կրակոցի ձայներ են լսվում և մեկնելով նշված վայր, նկատում են Audi A7 մակնիշի 05 AA 500 համարանիշի ավտոմեքենան և նշված երիտասարդներին: Վերջիններս տեսնելով ոստիկաններին, փորձում են ճողոպրել, սակայն դա նրանց չի հաջողվում: Խուզարկությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվում է ռետինե մահակ (ոստիկանական դուբինկա), որն ըստ մեքենայի տեր Ա. Մանուկյանի, իրեն նվիրել են: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Մանուկյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի Համբարձումյանի քրոջ տղան է, «Դերժավայի Սլավի» թոռը:

Բերման ենթարկվածներից 17-ամյա Ս. Համբարձումյանը, ով սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանի 1-ին կուրսում պատգամավոր Ա. Համբարձումյանի տղան է, իսկ Ռ. Մասումյանը, հայտնի գործարար «Բենզին Ռուբո» մականվամբ, ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի տղան է, ով սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսում:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (294)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS