X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սաակաշվիլին մսխել է երկրի նախագահի պահուստային հիմնադրամի բոլոր փողերը՝ թողնելով ընդամենը 3000 դոլար


* 29-10-2013, 18:16 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 814 անգամ


Սաակաշվիլին մսխել է երկրի նախագահի պահուստային հիմնադրամի բոլոր փողերը՝ թողնելով ընդամենը 3000 դոլար
Shamshyan.com: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիդ Նարմանիան հայտարարել է, որ 2013 թվականի համար նախատեսված երկրի նախագահի պահուստային հիմնադրամի միջոցները, որոնք կազմում էին 6մլն դոլար, այլևս չկան: Նրա խոսքով՝ ներկա պահին հիմնադրամում մնացել է ընդամենը 3,000 դոլար:

Նախարարը Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է հիմնադրամի ողջ բյուջեն ծախսելու մեջ: «Ոչ ոք չէր էլ կասկածում, որ նախագահը մինչև վերջ ծախսելու է այդ փողերը: Նա լավ գիտեր, որ հոկտեմբերի 27-ին նրա ղեկավարման ժամկետն ավարտվում է, և այլևս չի կարող օգտվել այդ գումարներից, այդ իսկ պատճառով նպատակադրված ծախսել է հիմնադրամի պահուստային ողջ գումարը»,-ասել է Նարմանիան:

Առայժմ Սաակաշվիլիի վարչակազմը պաշտոնական արձագանք չի տվել Նարմանիայի հայտարարությանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (280)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS