X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գաղտնալսումնե՞ր է անում Կառավարությունը. Ա. Մինասյանը` Վ. Գաբրիելյանին


* 29-10-2013, 17:41 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 854 անգամ


Գաղտնալսումնե՞ր է անում Կառավարությունը. Ա. Մինասյանը` Վ. Գաբրիելյանին
Maxinfo.am: Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած 2014թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչ գաղտնալսման սարքեր են ձեռք բերվելու, որոնց մասին նշված է բյուջեում. «Գաղտնալսումնե՞ր է անում Կառավարությունն, ինչ է»,-մասնավորապես այսպես հնչեց Ա. Մինասյանի հարցը: Վաչե Գաբրիելյանն` ի պատասխան դաշնակցական պատգամավորի հարցի, ասաց, որ Կառավարության բոլոր մասնաշենքերը տեսագրվում են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է նաև ձայնագրման համակարգ գործի: «Ի տարբերություն Ազգային ժողովի շենքի և նախագահական նստավայրի, կառավարության շենքն անմիջական հասանելիություն ունի, հետևաբար պետք է տեղադրված լինեն տեսահսկման համակարգեր»,-պարզաբանեց Վաչե Գաբրիելյանը: Ա. Մինասյանը, սակայն, շարունակեց պնդել, որ դա ոչ թե կառավարության աշխատակազմի, այլ` անվտանգության ծառայության խնդիրն է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (277)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS