X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

"Վատ եմ զգում կատարվածի համար, երբևէ որդիներս չեն առնչվել որևէ միջադեպի". Յուրի Վարդանյան


* 25-10-2013, 15:32 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1055 անգամ


"Վատ եմ զգում կատարվածի համար, երբևէ որդիներս չեն առնչվել որևէ միջադեպի". Յուրի Վարդանյան
Tert.am: Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը՝ որպես հայր և պաշտոնյա, չի պատրաստվում որևէ կերպ միջամտել Իրան–Հայաստան սահմանին թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալված, ապա կալանավորված որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով նախաքննությանը և վատ է զգում կատարվածի համար, այս մասին Tert.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը։

«Ինչ վերաբերում է որդուս հետ կատարվածին, կարող եմ միայն մի բան ասել. իհարկե, որպես հայր, ես ինձ շատ վատ եմ զգում որդուս հետ տեղի ունեցածի համար, երբևէ որդիներս չեն առնչվել որևէ միջադեպի: Հուսամ սա մեր ընտանիքում առաջին ու վերջին դեպքը կլինի»,–ասել է նա:

«Դավիթը չափահաս երիտասարդ է, ինքնուրույն մարդ, և այն ինչ արել է, թող կատարած քայլի համար պատժվի օրենքի տառի համաձայն: Համենայն դեպս, ես՝ որպես հայր և պաշտոնատար անձ, չեմ պատրաստվում որևէ կերպ միջամտել դրան»,–ավելացրել է նախարարը:

Յուրի Վարդանյանը, անդրադառնալով տեղեկություններին, որ որդին ձերբակալվել է Իրանում և հանձնվել հայ սահմանապահներին, ինչպես նաև լուրերին, թե ԱՄՆ-ում եղած ժամանակ ինքը ստորագրություններ է կեղծել, ասել է, որ լիովին հասկանում է, որ ստեղծված իրավիճակում որոշ մարդիկ կջանան, որպեսզի առիթն օգտագործելով պղտոր ջրում ձուկ որսան։

«Եվ դա կանեն այսօր էլ, վաղն էլ… Որոշ լրատվամիջոցների օգնությամբ նույն այդ անձիք փորձում են կեղծ տեղեկատվություն տարածել՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող պատմություններ ու հերոսներ հորինելով, ու միայն մի բանի համար, որ սևացնեն, ստվեր գցեն իմ հեղինակության վրա: Ես այդ հրապարակումներին լուրջ չեմ վերաբերվում, և բացարձակապես անհանգստանալու պատճառ չունեմ»,–ասել է Յուրի Վարդանյանը:

Ինչ վերաբերում է նախարարի հրաժարականի պահանջին, ինչի մասին ևս շատ է գրվում, ապա հիշեցնենք, որ նրա մամուլի խոսնակն ավելի վաղ ասել էր.«Առանց մեկնաբանության»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (280)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS