X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ-ռուսական լարված հարաբերությունների պատճառը պետք է փնտրել բացառապես Կրեմլում. Դավիթ Շահնազարյան


* 30-07-2013, 16:38 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 902 անգամ


Հայ-ռուսական լարված հարաբերությունների պատճառը պետք է փնտրել բացառապես Կրեմլում. Դավիթ Շահնազարյան
1in.am: Հայ-ռուսական լարված հարաբերությունների պատճառը պետք է փնտրել Կրեմլում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Հարցին՝ հայ-ռուսական ներկայիս լարված հարաբերությունները որքանո՞վ են պայմանավորված ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի նախաստորագրմամբ, Դավիթ Շահնազարյանը պատասխանել է, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը կապված է ոչ միայն Ասոցացման համաձայնագրի հետ:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս 2011 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի հետ ստորագրել է շուրջ հինգ պայմանագիր՝ զենքի վաճառքի վերաբերյալ՝ ներառյալ վերջին մեկ միլիարդ դոլարի գործարքի պայմանագիրը, որով մատակարել է Բաքվին բացառապես հարձակողական սպառազինություն:
Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ այս կերպ ՌԴ-ն փորձել է Հարավային Կովկասում ամրացնել իր դիրքերը, նաև՝ այդ երկրի տարածքում:

«Անկախության ողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք այսքան լարված՝ կրիտիկական չեն եղել․ պատճառը Կրեմլի նոր քաղաքականությունն է մեր տարածաշրջանի հանդեպ»,-նկատել է նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (234)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS