X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայում հայերին վիրավորելով «հայ գյավուր» անվանած թուրքը կկանգնի դատարանի առաջ


* 29-06-2013, 22:35 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 975 անգամ


Թուրքիայում հայերին վիրավորելով «հայ գյավուր» անվանած թուրքը կկանգնի դատարանի առաջ
Tert.am: Թուրքիայում նվաստացնելու նպատակով անձին «հայ» անվանելն առաջին անգամ դատական վիճարկման առարկա է դարձել։ Հայկական ծագմամբ հորն ու որդուն «հայ գյավուրներ» անվանած թուրքի դեմ գործ է հարուցվել։

Ինչպես տեղեկացնում է Time Turk-ը, Ստամբուլի գլխավոր դատախազությունը երկու թուրքի դեմ գործ է հարուցել «վիրավորելու, նվաստացնելու և սպառնալու» մեղադրանքով։

Հայկական ծագմամբ Թուրքիայի քաղաքացիներ Լևոն Բալըջըօղլուն և նրա որդին՝ Արթուն Բալջըօղլուին «հայ գյավուրներ» ասած Յուսուֆ Փոլաթին ազատազրկում է սպառնում, եթե դատարանը մեղավոր ճանաչի նրան։

Եթե դատարանը նրան պատժելու որոշում կայացնի, ապա Փոլաթը կդառնա առաջին թուրքը, ով կպատժվի «հայ» բառը վիրավորական իմաստով օգտագործելու համար։

Թուրքական պարբերականները այս դատավարությունն աննախադեպ են որակում` հիշեցելով, որ Ստամբուլի դատախազության կողմից հայ խմբագրապետ Հրանտ Դինքին «թուրքերին վիրավորելու» համար 301-րդ հոդվածով մեղադրելուց և նրան թուրք ազգայնականների թիրախ դարձնելուց 6 տարի անց «հայկական ինքնությունը վիրավորելը» հանցանք համարող մեղադրական եզրակացություն է պատրաստել։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (256)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS