Ռուսաստանի ռազմաքաղաքական դիլեման պարզվեց. Ադրբեջանին` զենք, Հայաստանին` խոստումներ, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանի ռազմաքաղաքական դիլեման պարզվեց. Ադրբեջանին` զենք, Հայաստանին` խոստումներ


* 29-06-2013, 18:58 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 865 անգամ


Ռուսաստանի ռազմաքաղաքական դիլեման պարզվեց. Ադրբեջանին` զենք, Հայաստանին` խոստումներ
Yerkirmedia.am: Հայաստանի Ռազմաօդային ուժերը կարեւորագույն դերակատարություն ունեն երկրի անվտանգության ապահովման գործում: Անցնող շաբաթ այս մասին խոսելու մի քանի առիթներ եղան։ Նշվեց, որ հակաօդային պաշտպանության զորքերի զինատեսակները առաջիկայում համալրվելու են` "Ռուսական ուղղաթիռներ" ընկերության հետ ձեռք բերված համագործակցության արդյունքում։

Հայ-ռուսական համագործակցությունը, այդ թվում` ռազմական, նորություն չէ մեզ համար։ Սակայն դա չի խանգարում, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք վաճառի Ադրբեջանին։ Ու բազմաթիվ վերլուծաբաններ, քաղաքագետներ, անգամ սովորական քաղաքացիները սկսեցին կասկածի տակ դնել հյուսիսային հարեւանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ճակատագիրը։

Մոլորության մեջ երկար դեգերելու առիթ չունեցանք, Երեւանը սկսեց իրար հետեւից ընդունել ռուսական պատվիրակների, եւ հատկապես նրանց, ովքեր պատասխանատու են ռազմական համագործակցության համար։ Եկան եւ հայտարարեցին, մի անհանգստացեք, Հայաստանը մեր դաշնակիցն է, իսկ Ադրբեջանի հետ զուտ բիզնես հարաբերություններ են։

"Երբ Ռուսաստանը զենք է վաճառում որեւէ երկրի, առաջնորդվում է ինչպես միջազգային պայմանագրերով, այնպես էլ իր երկրի օրենքներով։ Մենք չենք խախտել որեւէ պայմանագիր։

Եղել ենք Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում, հիանալի մարտական վիճակում են, եւ կարող եմ հավաստել, որ այսօր դուք անհանգստանալու կարիք չունեք",- ասել է Ռուսաստանի անվտանգության քարտուղար Պատրուշեւը։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը դեռ Երեւանում էր, երբ նրան միացավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Եկավ Հայաստան եւ մեզ տեղեկացրեց՝ 2014թ.-ը վերազինման առումով շատ կարեւոր տարի է լինելու։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ընդլայնվելու է ոչ միայն օդուժն, այլեւ ընդհանրապես՝ ռազմաօդային պաշտպանության համակարգն է արդիականացվելու ու վերազինվելու է:

Հարավ-կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ միակ անդամ Հայաստանի հետ համագործակցությունը մեր երկրի անվտանգության մակարդակն ավելի է բարձրացնում՝ այս շաբաթ վստահեցրին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Նիկոլայ Բորդյուժան։ Վերջինս անգամ մեր իշխանություններին գովեց՝ իրենք աջակցում են, բայց Հայաստանի իշխանությունների քայլերն էլ հստակ են։

Ի դեպ, Նիկոլայ Բորդյուժան Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ ասուլիսում անգամ փոքր ինչ սրտնեղեց, երբ հարց հնչեց նույն չարաբաստիկ զենքի մասին։ Սրտնեղեց, բայց պատասխանեց՝ առեւտուր է եւ վերջ։ Իսկ մեր Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով էլ, մտահոգիչ է զենքի ցանկացած չափաքանակի մատակարարումը, սակայն Հայաստանը պատրաստ է արժանի հակահարված հասցնել ցանկացած ոտնձգության։

Թեմային անդրադարձավ նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Թշնամու կողմից ցանկացած սպառազինման ձեռքբերում անհանգստացնում է, սակայն նախարարի կարծիքով, Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա է։ Հայկական բանակը նաեւ պատրաստ է հակադարձելու թշնամու ցանկացած ոտնձգության, իսկ Ադրբեջանից հնչող հայտարարությունները, նախարարի կարծիքով, միշտ էլ ուղղված են որեւէ նպատակի` կա՛մ ներքին խնդիրների լուծման, կա՛մ էլ միակողմանի զիջումների հասնելու ջանքեր են: Սեյրան Օհանյանը վստահ է, միակողմանի զիջումների հասնելու Իլհամ Ալիեւի փորձերը պարզապես դատապարտված են:

Ի դեպ, Ալիեւին, ինչպես ասում են, Երեւանից մի մուշտի էլ հասավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից։ Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիեւը կրկին ռազմատենչ հայտարարություններ էր արել։

Ի տարբերություն Իլհամ Ալիեւի, Բորդյուժան շատ լավ հիշում է կովկասյան վերջին պատերազմը, Ալեւին Երեւանից հիշեցրեց՝ այս տարածաշրջանում շատ հեշտ է ռազմական գործողություններ սկսելը:

"Հեշտ է առաջինը կայացնել զենք կիրառելու, պատերազմ սկսելու որոշումը, բայց չափազանց բարդ է այդ ամենը հետո խաղաղեցնել: Ցավոք 90-ականներին մենք, այդ թվում` ես, զգացինք դա։ Հետխորհրդային երկրների մի շարք կետերում եղան զինված բախուներ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ դարձան: Նրանց հարկավոր է մի փոքր հիշել, թե ինչ է եղել 90-ականներին եւ դրանով սառեցնել կրքերը",-ասել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ Ռուսաստանի անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հունիսի 28-ին Երեւանից մեկնեցին։ Ռազմաքաղաքական հարցերը կարծես թե պարզաբանվեցին. Ադրբեջանին` զենք, մեզ` խոստումներ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (217)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS