X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սահակաշվիլին բյուջեի հաշվին հարթեցրել է կնճիռներն ու դերասանուհու մերկ լուսանկար գնել


* 31-05-2013, 14:03 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1259 անգամ


Սահակաշվիլին բյուջեի հաշվին հարթեցրել է կնճիռներն ու դերասանուհու մերկ լուսանկար գնել
Tert.am: Վրացի լրագրողների ձեռքն են ընկել մի շարք փաստաթղթեր, որոնցից հայտնի է դարձել, որ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բյուջեի միջոցներով 2 անգամ բոտոքս է ներարկել, ինչպես նաև գնել ամերիկացի դերասանուհիներից մեկի մերկ լուսանկարը։

Ինչպես նշում է ntv.ru կայքը, Միխայիլ Սահակաշվիլիի՝ պետության հաշվին երիտասարդանալու փորձի հետևանքով մեծ սկանդալ է հասունացել երկրում։ Նախագահի ոչ նպատակային ծախսերի մասին տվյալները հրապարակել է «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Լրագրողների հայտնաբերած փաստաթղթերի վրա գրված է «գաղտնի»։ Դրանցում նշվում է, որ Սահակաշվիլին բոտոքսի ներարկման 2 սեանս է անցել Նյու Յորքի կլինիկաներից մեկում։ Առաջին անգամ նախագահը հարթեցրել է իր կնճիռները 2009թ. փետրվարի 23-ին, իսկ հաջորդը տեղի է ունեցել 2011թ. աշնանը։ Այս հաճույքի դիմաց Սահակաշվիլին վճարել է 11.5 հազար դոլար։

Սակայն գաղտնազերծված փաստաթղթերում կա ևս մի ուշագրավ կետ. Սահակաշվիլին 6 հազար ֆունտ ստեռլինգ է վճարել կնոջ մերկ լուսանկարի համար, որում պատկերված է ամերիկացի դերասանուհիներից մեկը։ Նրա անունը, սակայն, չի հրապարակվում։

Վրաստանի գլխավոր դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել, և չի բացառվում, որ գործող նախագահին հարցաքննության կկանչեն։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (244)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS