X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից


* 18-05-2013, 20:27 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1022 անգամ


Մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից
«Փաստինֆո»: Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ազատումների պատճառը օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպն է, որի հետեւանքով մեկ շարքային զինծառայող սպանվել է, իսկ մեկ այլ զինծառայող գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով գտնվում է հիվանդանոցում։


Նշենք, որ այսօր առավոտյան զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները իրենց որդու դին փորձում էին բերել Երևան ի նշան բողոքի: Նրանց ընդառաջ է գնացել Պաշտպանության նախարարը: Զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները դիակը ետ են տարել գյուղ հուղարկավորության համար:

«Կրկին շարունակվում են կեղծ լուրերի տարածումը: Սպանողը իբր բարձրաստիճան գեներալի որդի է: Նման բան չկա, դրանք կեղծ լուրեր են»,-քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառել է Արծրուն Հովհաննիսյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մարտ 2020 (575)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS