X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց. Վանեցյանը ԱԱԾ-ում էր


* 31-07-2020, 13:21 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 149 անգամ


Հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց. Վանեցյանը ԱԱԾ-ում էրPanorama.am: «Ինձ ԱԱԾ կանչել են մի անհեթեթ գործի շրջանակում։ Որևէ կարգավիճակ չունեմ»,- ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում՝ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո։

Նա մանրամասնեց՝ նյութերի նախապատրաստման շրջանակում հրավիրվել է բացատրություն տալու համար։

«Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը, այցելել եմ ու հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց»,- մանրամասնեց ընդդիմադիր կուսակցության նախագահը։

Վանեցյանի խոսքով, գործը ոչնչի մասին է, հերթական շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող գործ է։

«Վերջին ութ ամիսների ընթացքում իշխանությունները փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը։ Այն մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որևէ մեկը չի հաստատվել։ Ինչպես դրանք, այնպես էլ այս «մեղադրանքը», իմ կարծիքով հօդս են ցնդել»,-ասաց Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը մի քանի բառով ներկայացրեց, թե ինչի մասին է խոսքը. 2018-ին ԱԱԾ-ում աշխատանքի է վերականգնվել ծառայության նախկին աշխատակիցներից մեկը, ով ԱԱԾ մեկնաբանությամբ, իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու։

«Բայց երևի օրենքի ընթերցման կամ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն, ոչ թե քննիչներն ու ԱԱԾ աշխատակիցները, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև ԱԱԾ գործող տնօրենը։ Եթե օրենքը կարդային մինչև վերջ, կտեսնեին, որևէ խախտում տեղի չի ունեցել»,- ասաց նա։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (122)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS