X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պուտինը պատասխանել է Փաշինյանին և Լուկաշենկոյին` գազի գնի վերաբերյալ


* 19-05-2020, 14:58 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 1167 անգամ


Պուտինը պատասխանել է Փաշինյանին և Լուկաշենկոյին` գազի գնի վերաբերյալԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ներկայիս ինտեգրման մակարդակում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսահամաժողովի ձևաչափով:

«Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների առաջարկած միասնական սակագնին՝ մենք կարծում ենք, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում, միասնական բյուջեով և հարկման միասնական համակարգով: Այդպիսի խորը ինտեգրման մակարդակ դեռևս ձեռք չի բերվել», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ երկրների առաջարկվող ընդհանուր բանաձևը գազի գնի ձևավորման համար, որն առաջարկվում է մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծով:

«Առկա է մի բանաձև, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դրա էությունը նրանում է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարող են որոշվել հետագայում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման բանակցություններում: Այս բանաձևը դեռևս չի ընդունվել մեր հայ և բելառուս գործընկերների կողմից: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցում», - նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը հավելել է, որ «եթե նրանք կարողանան համաձայնվել դրա հետ, ապա ռազմավարության հաստատման համար այլ խոչընդոտներ ընդհանրապես չեն լինի»:

«Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումները մնան անփոփոխ, ապա հավանաբար տրամաբանական կլինի ռազմավարության նախագծից բացառել գազի վերաբերյալ կետը: Գազի գնագոյացման մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել անդամ երկրների փորձագետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գծով», - հայտարարել է Պուտինը:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (95)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS