X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն՝ վարչապետի մոտ


* 15-05-2020, 22:03 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Գյուղատնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 196 անգամ


Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն՝ վարչապետի մոտՎարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ռազմավարական զարգացմանը վերաբերող հարցեր:

Այդ համատեքստում Կենտրոնական բանկի մասնագետների կողմից ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ֆոնդի հիմնման նախագիծը և դրա կիրառման հնարավորությունները, նպատակները, ոլորտում զարգացման մեխանիզմների ներդրման քայլերը: Նշվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Նախագծով առաջարկվում են ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի պարկի հիմնադրում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով:

Ներկայացված նախագծի շուրջ տեղի է ունեցել մանրամասն քննարկում, հնչեցվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

ԿԲ պատասխանատուներն անդրադարձել են նաև գյուղոլորտի վարկերի տրամադրման գործընթացին: Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա մարտ ամսվա դրությամբ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տրամադրված վարկերի ծավալն աճել է 20,3 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլին 2020-ի տարեսկզբի համեմատ՝ 4,6 տոկոսով:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել վերը նշված ֆոնդի ձևավորման ճանապարհային քարտեզ, որտեղ առավել մանրամասն նկարագրված կլինեն դրա նպատակները, գործունեության արդյունքում հնարավոր ակնկալիքները: «Կառավարության նպատակն է՝ գյուղատնտեսությունը դարձնել շահութաբեր, արտահանմանը միտված, բարձր տեխնոլոգիական և արտադրողական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև առաջիկայում ոլորտում հաջողություններ արձանագրած ֆերմերների հետ քննարկումների կազմակերպումը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (112)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS