X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հիշատակում ենք 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին. Թրամփի ուղերձը


* 24-04-2020, 18:20 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 496 անգամ


Հիշատակում ենք 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին. Թրամփի ուղերձըԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք միանում ենք համաշխարհային հանրությանը՝ հիշելու 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին։ Սկսած 1915-ից, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին։ Հիշատակի այս օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը ամրապնդելու ավելի մարդասեր ու խաղաղ աշխարհը։

Ամեն տարի, ապրիլի 24-ին, մենք անդրադարձ ենք կատարում Ամերիկայի ու հայ ժողովուրդի ուժեղ և ամրացող կապին։ Մենք հպարտ ենք 1915թ․ Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի հիմնադիրների հսկայական ջանքերով, որոնք որոշիչ մարդասիրական օժանդակություն տրամադրեցին հայ փախստականներին, և շնորհակալ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք օժանդակեցին և կամավորագրվեցին օգնելու իրենց տներից տեղահանված հայերին։

Այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը: Երջանիկ ենք, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին դեպի մեր ափեր և այդքան մեծ ներդրում ունեցան մեր երկրի կյանքում՝ լինելով զինվորներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ:

Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը `ճանաչելու և հաշվի նստելու իրենց ցավալի պատմության հետ: Այսօր մենք հավատում ենք՝ դա մեր պարտականությունն է՝ հիշելու նրանց, ովքեր տառապել են ու զոհվել, և վերահաստատում ենք մեր նվիրվածությունը՝ աշխարհում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության գործին»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (479)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS