X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարչապետն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին


* 2-03-2020, 19:04 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 194 անգամ


Վարչապետն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը նշել է, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը լավ հնարավորություն է համագործակցության օրակարգը քննարկելու համար և անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, և այդ գործընթացում միջազգային, այդ թվում՝ եվրոպական կառույցների հետ գործընկերությունը կարևոր նշանակություն ունի:

Խրիստոս Յակումոպուլոսի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը և պատրաստակամ է օժանդակություն տրամադրել մեր երկրին բարեփոխումների գործընթացում:

Զրուցակիցները քննարկել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շրջանակում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը վերահաստատել են մեր երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ համատեղ խորհրդատվական քննարկումները շարունակելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մարտ 2020 (542)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS