X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը. վարչապետ


* 23-10-2019, 17:53 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 2525 անգամ


Հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը. վարչապետԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխավարձերը գաղտնի բարձրացնելու հանձնարարականի մասին։

Մարուքյանը նշեց, որ խնդիր է տեսնում գաղտնիության մեջ, մինչդեռ պարգևավճարներին դեմ չէ։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ որոշման արդյունքում ոմանց աշխաավարձերն իջել են, ոմանցը՝ բարձրացել։

«Մենք այս պրոցեսը տարել ենք հրապարակային։ Որևէ տեղից փող չենք կտրել՝ աշխատավարձերը բարձրացրել։ Դա արվել է անհարմար վիճակը հանելու համար, որ պաշտոնյան ինքն իրեն պարգևատրի», - ասաց գործադիրի ղեկավարը։

Էդմոն Մարուքյանն հետաքրքրվեց՝ ինչու՞ է աշխատաարձերի բարձրացումը գաղտնի կատարվել։

«Խոսել գաղտնիության մասին տեղին չէ։ Նախարարն ամեն տարի լրացնում է հայտարարագիր։ Որ գաղտնի է գնացել, զուտ ներքին աշխատանքային ընթացակարգ է եղել։ Եթե այդ ամնեը գնացել է գաղտնի գրիֆով, չի նշանակում, որ հանրությունից գաղտնի է արվել։ Մեր նախարարները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան։ Թե ինչու այդ պահին չենք հայտարարել, նույնն է, որ ասենք՝ այս ամիս էլ պարգևավճար տվեցինք, հաջորդ ամիս էլ տվեցինք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ նշեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը։ Ավելին՝ բարձրանալու է նաև 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (205)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS