X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ-ամերիկյան գործընկերությունը գնալով ամրապնդվում է. ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ


* 5-10-2019, 15:49 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 155 անգամ


Հայ-ամերիկյան գործընկերությունը գնալով ամրապնդվում է. ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչՀայ-ամերիկյան գործընկերությունն օր օրի ամրապնդվում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կայացած Անկախության օրվա տոնակատարության ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության Կովկասյան բաժնի ղեկավար Շերիլ Ֆերնանդեսը.

«Անկախության առաջին իսկ օրվանից Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանին` իրականացնելու քաղաքացիների պահանջը. Կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկ կառավարում, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք»:

Ֆերնանդեսի խոսքերով՝ Պետքարտուղարությունում ուրախ են Միացյալ Նահանգներ կատարած Հայաստանի վարչապետի հաջողակ այցի կապակցությամբ և հույս ունեն, որ դա ապագայում սպասվող բազմաթիվ այցերից մեկն էր միայն: Այսօր Հայաստանը գրանցում է նաև տնտեսական զարգացման տպավորիչ արդյունքներ՝ դառնալով տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն, նշում է Շերիլ Ֆերնանդեսը:

«Թավշյա հեղափոխությունը», որ Հայաստանը դարձրեց ժողովրդավարության հաղթանակի աշխարհում գլխավոր օրինակներից մեկը, նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ է բացել, իր ելույթում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը.

«Մեր անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները եղել է Հայաստանի ամենակարևոր բարեկամներից մեկը: Ամերիկյան աջակցությունը կարևորագույն դեր է խաղացել պետական հաստատությունների կայացման, մարտահրավերներին դիմակայելու գործում: Այդ աջակցության շնորհիվ նաև Հայաստանին հաջողվեց կարևորագույն տնտեսական և քաղաքական բարեփոխումներ իրականացնել»:

Դեսպանատանը ներկա դիվանագետներն ու Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները կրկին անգամ ընդգծեցին, որ հայ-ամերիկյան բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների ամուր հիմքի վրա: Այստեղ ներկա Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը հատկապես կարևորեց Հայաստանում «Թավշյա հեղափոխությանը» հետևած բարեփոխումները.

«Մենք ևս մեկ կարևորագույն քայլ կատարեցինք, որը նոր ներուժ հաղորդեց մեր զարգացմանը, ներուժ, որը կարող է մեզ հզոր Հայաստան դարձնել»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (251)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS