X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում կիրականացվի գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագիր


* 3-10-2019, 18:19 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 152 անգամ


Հայաստանում կիրականացվի գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագիրԳործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 2016 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝
- «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
- «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
- «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
- Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակում՝ ընդհանուրը՝ 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն,
- «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ:

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը շատ կարևոր է, և հույս ունենք, որ իսկապես դա կօգնի մեր գյուղացիական տնտեսություններին բոլորիս հայտնի ռիսկերը կառավարելու առումով: Եվ մենք առաջին արդյունքները, ըստ էության, մյուս տարվա աշնանը կարող ենք տեսնել, թե ինչպես է աշխատում համակարգը: Իսկ ժամկետի սահմանափակում չկա, այսինքն՝ հոկտեմբերի 1-ից սկսած արդեն բաց ժամկետով, երբ գյուղացիները կուզենան, կարող են ձեռք բերել փաթեթները, որոնց արժեքի ուղիղ կեսը վճարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փաթեթով բոլոր 3 ծառայությունները ձեռքբերելու դեպքում նաև կստանան հավելյալ 10 տոկոս զեղչ»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (406)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS