X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Փոխվարչապետը հանդիպել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանի հետ


* 27-08-2019, 18:44 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 112 անգամ


Փոխվարչապետը հանդիպել է  Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանի հետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Փոխվարչապետը բարձր է գնահատել դեսպանի սրտացավ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Սվիտալսկիին իր հետագա գործունեության մեջ և վստահեցրել, որ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և կլինի միշտ սպասված հյուր մեր երկրում:

ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի համար և իր երախտագիտությունը հայտնել անձամբ փոխվարչապետին կառուցողական համագործակցության զարգացման և մշտապես ջերմ վերաբերմունքի համար: Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է միայն հաճելի տպավորություններով ու հիշողություններով և հաջողություն է մաղթել Կառավարությանը նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (213)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS